Ալի Խամենեին վախենում էր որդու` իշխանության գալուց. #CBS_News

ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տեղի ունեցած հարձակման հետևանքով Թեհրանում սպանված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին վախենում էր որդու՝ իշխանության գալուց, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հետախուզական գործակալությունն այս արդյունքները ներկայացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և նրա մերձավոր շրջապատին, այդ թվում՝ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին։
Աղբյուրների համաձայն՝ Գերագույն առաջնորդը մտահոգված էր Մոջթաբա Խամենեիի իշխանության գալուց, քանի որ նա «համարվել է անգործունակ և անպատշաճ Գերագույն առաջնորդի դերի համար»։ Աղբյուրների խոսքով՝ նրա հայրը նույնպես տեղյակ էր որդու անձնական խնդիրների մասին։ 2004 թվականին Խամենեին ամուսնացել է Զահրա Հադդադ-Ադելի՝ Իրանի խորհրդարանի ղեկավար Ղոլամ-Ալի Ադելի դստեր հետ։
56-ամյա Մոջթաբա Խամենեին հորը սպանությունից հետո հաջորդել է նրան։
2022 թվականից ի վեր լրատվամիջոցներում Մոջթաբա Խամենեին ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում՝ որպես հոր հավանական իրավահաջորդ Գերագույն առաջնորդի պաշտոնում։ Ալի Խամենեին չի մեկնաբանել այս լուրերը։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում իրանական մամուլը սկսեց Գերագույն առաջնորդի որդուն անվանել այաթոլլա (շիա մուսուլմանների ամենաբարձր հոգևոր կոչումներից մեկը): Սակայն իշխանության փոխանցումը հորից որդուն չի ողջունվում շիա հոգևորականության կողմից։
Ալի Խամենեիի մահից հետո նրա որդին անվանվել է Գերագույն առաջնորդի պաշտոնի ամենահավանական թեկնածուների շարքում:

Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
3015:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
5515:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
16214:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
10512:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11312:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
22411:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10310:30
«Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը դառնում է անխուսափելի». Արտակ Զաքարյան
10009:48