«Իշխանափոխությունը մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակն ինձ համար». Բագրատ Սրբազան

Իշխանափոխությունը եղել է և մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակն ինձ համար: Այս մասին կալանավայրից հղած իր ուղերձում ասել է Բագրատ Սրբազանը:
«Այո′, կրկին հաստատում եմ՝ իշխանափոխություն ԱՆՀՐԱԺԵՇՏ է եղել և է և մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակը ինձ համար:
Այո′, ես խոսքեր ասել եմ, պատասխանատու եմ բոլոր ասածներիս համար՝ բառ առ բառ, տառ առ տառ, առանց ձայնագրության էլ կարող եմ վերհիշել ու ասել՝ ինչ եմ ասել:
Այո′, ասել եմ, և ճի′շտ եմ արել, որ ասել եմ: Դա իմ համոզմունքն ու սկզբունքն է եղել, որովհետև, այո′, հավատում եմ, և դարձյալ հավատում եմ, և դարձյալ հավատում եմ, որ այս երկիրը, մեր պետությունը, իմ սիրելի աշխարհը ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ կարիք ունի:
Արցախ հանձնած մարդիկ, զոհերի պատճառ եղած մարդիկ այսօր մեզ մեղադրե՞ն: Մեղադրեն ինչի՞ համար, ասելով՝ սահմանազատում էինք անում, դուք պատերազմ էիք ուզո՞ւմ:
Ամենամեծ պատերազմասերն ու պատերազմ բերողը դուք եք եղել՝ ձեր ամբողջ ահլով, ձեր ամբողջ ցեղով ու տեղով»,-ասված է ուղերձում:

1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
13614:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
9412:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
10712:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
21211:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10010:30
«Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը դառնում է անխուսափելի». Արտակ Զաքարյան
9609:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
11408:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
15600:48