«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ մի քանի առաջարկ։
Երևանում տրանսպորտի խցանումները գնալով ավելանում են, դարձել են մեծ գլխացավանք։ Չլինելով տրանսպորտային հոսքերի կարգավորման մասնագետ՝ համարձակվում եմ մի քանի առաջարկ անել։ Առաջնահերթ պետք է կառուցել, գործարկել մետրոյի Աջափնյակի, հնարավորության դեպքում՝ նաև այլ կայարաններ։ 2․ Երևանում բազմահարկ շենքերի շինարարության թույլտվություն տալ այն դեպքում, եթե կառուցապատողներն այդ շենքի մի քանի հարկերում կամ ստորգետնյա ավտոկայանատեղիներ սարքեն, գործարկեն։
3․Ներդնել ավտովթարներից հետո, դրանցով պատճառված նյութական փոքր վնասի դեպքում վթարի մասնակից ավտոմեքենաները վթարի վայրից հնարավորինս շուտ հեռացնելու արդյունավետ կարգ։ 4. Մեծացնել Երևանի ավտոկանգառների միջև հեռավորությունը, քանի որ ամեն 100 մետրի վրա կանգառ ունենալը խնդիրներ է ստեղծում։ 5․Փոխել լուսաֆորների աշխատանքի ռեժիմը, կանաչ, կարմիր լույսերը պետք է գործեն ոչ թե 30-40 վայրկան, այլ՝1,5-2 րոպե, որպեսզի ավտոմեքենաները հասցնեն դուրս գալ խաչմերուկներից։
Սակայն այս և այլ առաջարկներից ավելի կարևոր է հեռացնել Երևանի ՔՊ-ական, անգործունակ իշխանությանը, Տիգրան Ավինյանին ու իր թիմին, քանի որ նրանք շատ վատ կառավարիչներ են»։

«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
2900:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
13000:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
150Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
72Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
185Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
133Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
77Երեկ, 22:00
«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան
86Երեկ, 21:42