11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ»

Փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ջեյ Դի Վենսի և պատվիրակության մյուս անդամների համար փետրվարի 9-ին ֆուրշետի հյուրասիրություն է տեղի ունեցել։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկացել է մեկ անձից կատարվող գնումների հարթակից:
ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգային ծառայությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով ֆուրշետի կազմակերպման համար պայմանագիր է կնքել «Բլիզարդ» ՍՊԸ-ի հետ։
Ֆուրշետը մատուցվել է 200 անձի համար և Զվարթնոց օդանավակայանում՝ 50 անձի համար։ Հյուրասիրությունը ներառել է թխվածքի տեսականի, չիր-չարազեղեն, սեզոնային մրգեր, տաք ու սառ ուտեստներ, այդ թվում՝ խորովածի տեսականի, ձկան տեսականի, գյուղական կարտոֆիլ, պանրի ու զեյթունի տեսականի, բնական և գազավորված ըմպելիքներ և այլն։ Այս ծառայության մատուցման դիմաց բյուջեից վճարվել է 11,112,600 դրամ։
Նշենք, որ «Բլիզարդ» ՍՊԸ-ն, որն էլեկտրոնային ռեգիստրի համակարգում գրանցվել է 2005 թվականից, պետգնումներում ակտիվություն է սկսել ցուցաբերել 2018 թվականից: Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արմենուհի Խաչատրյանին:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
28003.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
27903.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
31503.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
33703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
100102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
127901.09.2026, 18:06