Չորեքշաբթի, 18 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

««Խաղաղություն» բառն այլևս սարսուռ է առաջացնում, որովհետև չեղած բանն էդքան չեն «ծամում»»․ Մարգարիտ Եսայան

««Խաղաղություն» բառն այլևս սարսուռ է առաջացնում, որովհետև չեղած բանն էդքան չեն «ծամում»»․ Մարգարիտ Եսայան
94
Այսօր, 03:06

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրոք՝ ինչների՞դ վրա եք այսքան ուրախ.
Վերջերս իմ սիրելի դերասանններից մեկը շատ դիպուկ հնչեցրեց այս հարցը՝ ա՛յ ժողովուրդ, իրոք, ինչների՞դ վրա եք էսքան ուրախ։ Հա, լավ է, չեք կարող ամբողջ կյանք սևը հագնել, հավերժ սուգ անել, բայց դե քայլերը ևս պետք է համարժեք լինեն իրականությանը։
Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ տարածքի 200 և ավելի կմ երկայնքով ադրբեջանական զինվորներն են, որ Ջերմուկն այլևս սահման է, որ Տավուշը սահման է, որ դեպի Արցախ տանող ճանապարհը փակ է, որ գերության մեջ մի քանի տասնյակ հայ կա, որ մեր շուրջը շատ տաք և ահագնացող պատերազմ է, որ դրանց բերանում ծամոն դարձած «Խաղաղություն» բառը այլևս սարսուռ է առաջացնում, որովհետև չեղած բանը էդքան չեն ծամում։ Իրականությունն այն է, որ Անկախության Հռչակագիրն են ուրանում, հայ ժողովրդի պատմությունը, առաքելական եկեղեցին, Ցեղասպանությունը, Արցախը։
Իրոք, հարգելի ժողովուրդ՝ մի՞թե դուք իրոք, սրտանց ուրախ եք, հարգելի՛ ընդդիմադիր ուժեր։ Մի՞թե դուք ուրախ եք, հարգելի՛ վերլուծաբան-փորձագետներ, դուք ինչի՞ վրա եք այդքան ուրախ։ Կամ, գուցե ես և մեր հարգելի դերասանը սխալվո՞ւմ ենք, դուք ուրախ չեք։ Արհեստական բանականությունն ինչ ասես կհորինի։ Իսկ կարո՞ղ է դուք ևս այլևս չեք ասում Արցախ, կարո՞ղ է դուք ևս ինքներդ ձեզ արգելել եք ասել՝ Արցախ։ Իսկ կարո՞ղ է Արցախը ձեր քաղաքական օրակարգի մեջ ևս չկա։ Նորից լսեք ինքներդ ձեզ, էլի ու էլի լսեք՝ ձեր այդ սիրած «խոսույթի» մեջ կա՞ Արցախ։
Գուցե կա, ե՞ս չեմ լսում։
հ․գ․ հա, մեկ բան ևս՝ ես արցախցի չեմ, ես չեմ արցախցին, ես մշեցի եմ, չշշկռվեք»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան