«Ես ստացել եմ հստակ ազդակներ՝ միասին առաջ գնալու»․ Մամիկոն Ասլանյան
![]() 80 Երեկ, 23:42 Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրել է, որ միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ «Այսօր ես կանգնած եմ մի որոշման առաջ, որը պայմանավորված չէ պահի ազդեցությամբ։ Սա երկար ճանապարհի շարունակությունն է։ Ես անցել եմ երկարատև ճնշումների միջով։ Ինձ փորձել են կոտրել, լռեցնել, դուրս մղել։ Բայց ես չեմ հանձվել, որովհետև իմ պայքարը երբեք անձնական չի եղել։ Իմ պայքարը եղել է հանուն արդարության՝ հանուն իմ մեծ ու փոքր հայրենիքի։ Վերջին 10 տարիներին ես երկու անգամ ստացել եմ ժողովրդի վստահությունը՝ հաղթելով ընտրություններում։ Ես գիտեմ Վանաձորի և Լոռու զարկերակը, զգացել եմ մարդկանց սպասումները, ցավն ու հույսը։ Այսօր ես այդ մեծ հույսը տեսնում եմ Սամվել Կարապետյանի անձի և նրա ծրագրերի մեջ։ Այն տարածաշրջանում, որտեղ ես ապրել եմ, բոլորը գիտեն և տեսել են Կարապետյանների կատարած գործերը։ Այս ծրագրերում ես տեսնում եմ վանաձորցու, լոռեցու և հայաստանցու ապագան։ Ես այս ճանապարհին միացել եմ շատ ավելի վաղ, երբ դեռ չկար քաղաքական հաշվարկ, չկար ձևավորված թիմ։ Ես տեսել եմ այս գործընթացը ներսից։ Սամվել Կարապետյանը հուսալի մարդ է՝ համախմբող առաջնորդ, թանձր հայկականությամբ, հավատով և հայրենասիրությամբ օժտված։ Մարդ, ում ես վստահում եմ։ Այս որոշումը նաև ժողովրդի հետ իմ շփումների արդյունքն է։ Ես ստացել եմ հստակ ազդակներ՝ միասին առաջ գնալու։ Եվ այսօր հստակ ասում եմ՝ ես պատրաստ եմ իմ ողջ փորձը, ուժը և կազմակերպչական կարողությունները ներդնել հանուն վաղվա Հայաստանի։ Սա պարզապես միացում չէ թիմին։ Սա արժեքների նույնականացում է։ Սա շարունակությունն է այն պայքարի, որի արդյունքը պետք է լինի ուժեղ և արժանապատիվ Հայաստանը»,- ֆեյսբուքյան էջում ասել է Ասլանյանը։ Աղբյուրը` Մամիկոն Ասլանյան |

«Զանգվածային սպորտի խթանումը՝ որպես ազգային անվտանգության հարց»․ Հրայր Կամենդատյան
4500:30
«Առաջնորդին գնահատիր կատարածով, այլ ոչ երբեք փողոցային էժան բեմադրություններով»․ Սենոր Հասրաթյան
90Երեկ, 23:48
«Ես ստացել եմ հստակ ազդակներ՝ միասին առաջ գնալու»․ Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)
76Երեկ, 23:42
«Իշխանության վախերն անդառնալի հետևանք են թողնում ազատ խոսքի իրավունքի վրա»․ Մանե Թանդիլյան
103Երեկ, 23:12
«Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է ցանկացած շոկ կլանելու կարողությամբ»․ Վարդան Ոսկանյան
146Երեկ, 22:54
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե (տեսանյութ)
120Երեկ, 21:30
«Չպետք է թույլ տաք, որ Հայաստանը վերածվի օտարի կամակատար վասալի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
172Երեկ, 21:18
«Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դա ամրագրված է նաև միջազգային զեկույցներով»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
115Երեկ, 21:00
