«Մեր փորձանքագետները դեռ հույս ունեն, որ «запад нам поможет»»․ Գարիկ Քեռյան
![]() 125 Այսօր, 12:54 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինական պատերազմի առաջին գլոբալ քաղաքական հետևանքը Հավաքական Արևմուտքի ճեղքումն էր: ԱՄՆ և Եվրոպական Միության միջև այսօր անդունդ կա: Երկրորդ ճեղքումը Եվրոպական Միության ներսում էր, երբ Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին Կիևի համար նախատեսնվող 90 մլրդ օգնությունը: Օրբանը և Ֆիցոն բրյուսելյան բյուրոկրատիայի գործելակերպը ենթարկում են անողոք քննադատության: Երրորդ ճեղքումը հասավ ՆԱՏՕ: Այս դաշինքն այսօր ձերբազատվեց Իրանի դեմ պատերազմից. «սա մեր պատերազմը չէ»․ ասում են Մակրոնը, Մերցը, Սթարմերը, Մելոնին և մյուս պետական ղեկավարները: Թրամփը հիասթափված է և խոսում է դաշինքի իմաստազրկման մասին: Եթե սրան էլ գումարենք Գրենլանդիայի պաշտպանության համար ռազմական միջոցառումները «ամերիկյան ներխուժման դեմն առնելու» կարգախոսով, ինձ թվում է, որ այս բևեռի մասին կարծիք հայտնելիս կարելի է լուրջ ընկճախտի մեջ ընկնել: Ի դեպ, նախորդ դարի 50-ական թթ. սկսած, առաջին անգամ է, որ բրիտանական արտաքին քաղաքական վեկտորը հեռանում է ամերիկյան շահերի ընդհարությունից: Թրամփը առանձնակի հիասթափված է Լոնդոնի այս վարքագծից: Մեր փորձանքագետները դեռ հույս ունեն, որ «запад нам поможет», ինչպես կասեր հայտնի կինոֆիլմի հերոսը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, ով շանտաժի է ենթարկում հանրությանը պատերազմով». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6813:42
«Ո՞վ է պատերազմ նախապատրաստում, կա՞ն տվյալներ»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
6413:36
«Մեր փորձանքագետները դեռ հույս ունեն, որ «запад нам поможет»»․ Գարիկ Քեռյան
11412:54
«Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում ունենալու ենք պետականության կորստի վտանգ»․ Հովիկ Աղազարյան
11012:48
«Բաց տեքստով հայտարարում է՝ եթե նեղն ընկնի, Ալիևի օգնությանը կդիմի»․ Արթուր Խաչատրյան
12612:12
«Քոչարյանին մնացել է մի քանի քրգործ կարճելու դիմաց վերջին ծառայությունը մատուցել Փաշինյանին»․ Արթուր Դանիելյան
16311:36
«Չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը մտածի, թե ինքն աշխարհի տերն է»․ Բրազիլիայի նախագահ (տեսանյութ)
19711:21
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14611:12
