Ուրբաթ, 20 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում ունենալու ենք պետականության կորստի վտանգ»․ Հովիկ Աղազարյան

«Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում ունենալու ենք պետականության կորստի վտանգ»․ Հովիկ Աղազարյան
129
Այսօր, 12:48

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անդրադարձ.
Անհնար է չարձագանքել վերջին բրիֆինգի ժամանակ վարչապետի արտահայտած այն մտքին, որ իր չվերարտադրվելու դեպքում սեպտեմբերին կլինի պատերազմ։
Ակնհայտ է, որ որպես պատերազմի նախաձեռնողի ի նկատի ունի Ադրբեջանին։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետապնդի նպատակ կոնկրետ ԲԱՆԵՐ ստանալու։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Ադրբեջանը այդ ԲԱՆԵՐԸ կստանա առանց պատերազմի («Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»)։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ։
Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում մենք ունենալու ենք պետականությունը պահպանելու իրական հնարավորություն»։

Աղբյուրը`   Հովիկ Աղազարյան