Ուրբաթ, 20 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ո՞վ է պատերազմ նախապատրաստում, կա՞ն տվյալներ»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին

«Ո՞վ է պատերազմ նախապատրաստում, կա՞ն տվյալներ»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին
120
Այսօր, 13:36

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում կան ուժեր, որ պատերազմ են նախապատրաստում, ընդ որում՝ ծանր հետևանքներով։ Քանի որ ՆԳՆ-ն ակտիվ հայտարարություններ է տարածում ընտրություններից առաջ կուսակցությունների գործունեության վերաբերյալ, ի՞նչ նկատի ուներ վարչապետը, ՀՀ ներքաղաքական դաշտում ո՞վ է պատերազմ նախապատրաստում, կա՞ն տվյալներ։ Արդյոք հենց սա չէ հասարակության շրջանում խուճապի տարածումը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։ «Որևէ խուճապի մասին խոսք չկա։ Շատ ուժեր այնպիսի մտքեր և հայտարարություններ են հնչեցնում, որոնք, այո, հակադարձում են հաստատված խաղաղությանը և կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել, ինչը բնական է։

Վարչապետը տվել է քաղաքական գնահատական և իրավապահ համակարգը, հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում, կտա նաև իրավական գնահատական»,- պատասխանեց նախարարը։

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը