«Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է»․ Հայկ Կոնջորյան
![]() 140 Այսօր, 18:18 «Այո՛, ասում ենք, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» եկող ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա ամենայն հավանականությամբ և վստահաբար լինելու է աղետաբեր պատերազմ»,- այս մասին Ազգային ժողովի հայտարարության ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Ինչո՞ւ ենք ասում, որովհետև այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի գործառույթը: Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է, Ռոբերտ Քոչարյանի ուժը պատերազմի հրձիգ է, «Դաշնակցությունը», ընդդիմությունը դեմ են սահմանազատման գործընթացին: Դո՞ւք չէիք, որ սահմանազատման գործընթացը փորձում էիք վիժեցնել: Դո՞ւք չէիք, որ ասում էիք՝ Կիրանցով դեպի Ղարաբաղ: Դո՞ւք չէիք, որ ամբողջությամբ խաղաղության գործընթացն ուզում էիք տորպեդահարել: Պարզ չէ՞, որ եկաք իշխանության, խաղաղության ամբողջ ճարտարապետությունը փլվելու է»,- հավելեց պատգամավորը։ |

«Պատերազմով եք սպառնում մարդկանց, որոնք ՔՊ-ին քվե չեն տալու․ սա քրեորեն պատժելի արարք է»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
8218:48
«Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
13218:18
«Իշխանությունն իր վարած քաղաքականությամբ ստեղծում է հիբրիդային պատերազմի համար խոցելի միջավայր»․ Արմեն Հովասափյան
5717:36
«Անբարոյականը տեղովդ ես», «անբարոյականը դու ես». ԱԺ-ում՝ այս պահին (տեսանյութ)
16617:30
«Իշխանությունն ամբողջությամբ կորցրել է ադեկվատության մնացորդները»․ Արման Աբովյան (տեսանյութ)
13717:24
«Վերցրեք ձեր թուրքական նշաձողն ու անհետացեք», «ձեր դաստիարակության մակարդակը մի ցուցադրեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
15617:18
«Նիկոլը սպառնալով ձեր սերն է մուրում». Սյուզի Բադոյան
15617:06
«Զեկույցը թող հանրայնացնեն, որ ժողովուրդն իմանա՝ ով է սրիկան»․ ակցիայի մասնակիցները՝ Հակոբ Ասլանյանին (տեսանյութ)
14816:54
