«Պատերազմով եք սպառնում մարդկանց, որոնք ՔՊ-ին քվե չեն տալու․ սա քրեորեն պատժելի արարք է»․ Արծվիկ Մինասյան
![]() 100 Այսօր, 18:48 «Իշխանությունը ոչ միայն շարունակում է նախորդ տարիների ապօրինի քրեական հետապնդումները, այլ նաև ավելացրել է նոր գործիքներ, դրանցից մեկը աշխատատեղերից զանգվածային ազատման սպառնալիքներն են այն մարդկանց, ովքեր չեն կիսում իշխանության տեսակետը։ Մարդկանց պարտադրվում է դիմում գրել նույնիսկ ընդդիմությանը բարևելու համար»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամնին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա դիտարկմամբ՝ իշխանության կողմից կիրառվող գործիք է նաև վարչական ռեսուրսների անթաքույց կիրառմանը զուգահեռ ատելության նոր չափաբաժնի տարածումը։ «Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականներն անընդհատ տարածում են, որ «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, հաստատապես լինելու է պատերազմ»։ Սա քրեորեն պատժելի արարք է։ ՔՕ 421-րդ հոդվածը քրեական հանցագործություն է համարում պետության ինքնիշխանության դեմ ուղղված հանցագործությունը․․․ Երբ որ դուք սպառնում եք բռնությամբ և պատերազմով այն մարդկանց, ովքեր չեն քվեարկելու ՔՊ-ի օգտին, եթե ունենայինք դատախազություն և քննչական մարմիններ, որոնք Սահմանադրությանը ծառայեին, ոչ թե իշխող ուժին, ապա այս պահին քրեական վարույթներ նախաձեռնված կլինեին»,- ընդգծեց Մինասյանը՝ հավելելով, թե փորձ է արվում նախկին նախագահներին մեղադրել «պատերազմի հրձիգ լինելու մեջ, մինչդեռ նրանք ազատագրել են Արցախը և ապահովել արժանապատիվ պետականություն»։ |

«Պատերազմով եք սպառնում մարդկանց, որոնք ՔՊ-ին քվե չեն տալու․ սա քրեորեն պատժելի արարք է»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
9918:48
«Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
15418:18
«Իշխանությունն իր վարած քաղաքականությամբ ստեղծում է հիբրիդային պատերազմի համար խոցելի միջավայր»․ Արմեն Հովասափյան
6117:36
«Անբարոյականը տեղովդ ես», «անբարոյականը դու ես». ԱԺ-ում՝ այս պահին (տեսանյութ)
18617:30
«Իշխանությունն ամբողջությամբ կորցրել է ադեկվատության մնացորդները»․ Արման Աբովյան (տեսանյութ)
14617:24
«Վերցրեք ձեր թուրքական նշաձողն ու անհետացեք», «ձեր դաստիարակության մակարդակը մի ցուցադրեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
15817:18
«Նիկոլը սպառնալով ձեր սերն է մուրում». Սյուզի Բադոյան
17717:06
«Զեկույցը թող հանրայնացնեն, որ ժողովուրդն իմանա՝ ով է սրիկան»․ ակցիայի մասնակիցները՝ Հակոբ Ասլանյանին (տեսանյութ)
15116:54
