Կիրակի, 29 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ժողովրդին խուճապի մատնելով՝ հնարավոր չէ ազատ և արդար ընտրություններ անցկացնել»․ Արա Պողսյան

«Ժողովրդին խուճապի մատնելով՝ հնարավոր չէ ազատ և արդար ընտրություններ անցկացնել»․ Արա Պողսյան
95
Այսօր, 01:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես չեմ հավատում, որ պատերազմի սպառնալիքի ներքո հնարավոր է ազատ, արդար և թափանցիկ ընտրություն:
Դա նույնն է, որ ատրճանակը պահեն գլխիդ և ստիպեն քվեարկել, իսկ հետո հայտարարեն, թե ազատ ու արդար ընտրություն է եղել:
Պատերազմի սպառնալիքի ներքո վախեցած ժողովրդին խուճապի մատնելով հնարավոր չէ ազատ և արդար ընտրություններ, հետևաբար ես վստահ եմ, որ իշխանափոխություն լինելու է, բայց ամբոխների կողմից զզված, հիասթափված, լքված ու ձեռնունայն՝ կորստի վախը սրտում կոտրած:
Ինչքան մարդկանց սարսափեցնեն պատերազմով, այնքան անդունդը հասարակության տարբեր հատվածների միջև խորն է լինելու»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան