«Մեր պետությունը լծված է ինչ-որ անձի բավարարելու գործին»․ Լուսինե Մարտիրոսյան
![]() 156 Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ., 12:18 «Երբ ինքս նկարահանում էի, թե ինչպես են եղբայրներին մտցնում Կենտրոնի բաժին, ոստիկանն այսպիսի պատասխան տվեց․ «Մենք էլ ենք նկարում»։ Իսկ թե ո՞ւմ համար են նկարում և ինչի համար է, կարծում եմ՝ պարզ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքով ձերբակալված եղբայրների փաստաբան Լուսիրնե Մարտիրոսյանը։ «Սա ինչ-որ անձի համար է, ուղղակի մեր պետությունը լծված է ինչ-որ անձի բավարարելու գործին, բայց պետք չէ այդ ամեն ինչն անել և կայանալ 18 տարեկան երեխաների հանդեպ»,- հավելեց փաստաբանը։ «Մեկ օրում 3 դեպք ունենք 18 տարեկան երեխայի նկատմամբ նույն գործելաոճի։ 18 տարեկան երեք երախա հայտնվել են ՁՊՎ-ում, որովհետև հայտնվել են մի վայրում, որտեղ հայտնվել է կոնկրետ այդ անձը։ Սա վտանգավոր նախադեպ է, վտանգավոր բան է սահմանվում՝ ուղղված երեխաների դեմ, պետք չէ երեխաներին խառնել քաղաքականության, քարողչության մեջ։ Կիրակի օրով եկեղեցում Ծաղկազարդը կարող է քաղաքական թեզի մեջ տեղավորվի՞»,- նշեց Լուսինե Մարտիրոսյանը։ Նշենք, որ ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ ոստիկանները 18 տարեկան մեկ այլ տղայի են ձերբակալել՝ վարչապետին վիրավորելու պատճառով։ |

ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի ՀՀ՝ «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»
5822:53
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը
8822:52
«Apple-ի տնօրենը զանգել էր՝ հետույքս համբուրելու». Թրամփ
14722:14
«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ
11119:30
Գիտնականը կոչ է անում անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից
28219:21
Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար ԱՄՆ-ի բանակցողները նախատեսում են ևս մեկ այց կատարել ՌԴ
12318:53
Թրամփն Իրանի առաջնորդներին կոչ է անում ազատ արձակել «այդ կանանց» (լուսանկար)
17118:03
«Ընտրություններին ձայն փոշիացնելու 6 քայլ»․ Վարազդատ Հարությունյան
17717:12
