«Նիկոլ Փաշինյանը բոլորին լցնելու է բանտերը՝ վերարտադրությունն ապահովելու համար»․ Նարեկ Պարոնյան
![]() 247 Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ., 14:42 «Նիկոլ Փաշինյանը սենսացիոն և անընդունելի պահվածքով ընդամենը փորձում է մնալ տեղեկատվական մենսթրիմում, որովհետև հստակ հասկանում է, որ արդեն քաղաքականապես առաջարկելու բան չունի, անցել է բացահայտ սպառնալիքի և շանտաժի, պատերազմով է նույնիսկ սպառնում»,- Երևանի քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը՝ անդրադառնալով դպրոցական եղբայրների ձերբակալմանը։ «Փաշինյանն արդեն մեծ հաշվով գնում է վա-բանկ, որովհետև ինքը հասկանում է, որ եթե հունիսի 7-ին նա չկարողանա վերընտրվել՝ պատասխան է տալու իր բոլոր արարքների համար և կանգնելու է արդարադատության առաջ։ Դրա համար ցանկացած մեթոդների դիմելու է, կապ չունի 18 տարեկաններ են, անչափահաս երեխաներ են, արցախցի մեր հայրենակցուհին է»,- նշեց Պարոնյանը և հավելեց․ «Սա մի կողմից մեր հասարակության համար պետք է ազդակ և ցուցիչ լինի, թե այս մարդիկ ինչերի են ընդունակ, այս մարդիկ անելու են ամեն ինչ՝ բոլոր անմեղ, մեղավոր, կապ ունեցող, չունեցող մարդկանց լցնելու են բանտերը՝ իրենց սեփական վերարտադրությունն ապահովելու համար»:
|

«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ
15010:30
«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
7610:00
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
19409:42
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
19809:38
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
15009:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
12109:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
11109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
16402:06
