Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ուժեղ Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով

«Ուժեղ Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով
213
Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ., 14:12

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։