Իրանն ամերիկյան ընկերությունների աշխատակիցներին կոչ է անում հեռու մնալ աշխատավայրերից

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) խոստացել է հարվածներ հասցնել մի շարք ամերիկյան և ԱՄՆ-ի հետ կապված ընկերությունների՝ մեղադրելով նրանց Իրանի դեմ «ահաբեկչական գործողություններին» մասնակցելու համար։ Հայտարարությունը հրապարակվել է ԻՀՊԿ-ի Telegram ալիքում։
Հայտարարության մեջ պնդվում է, որ ամերիկյան տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և արհեստական բանականության (ԱԲ) ընկերությունները ներգրավված են Իրանի դեմ հարվածների պլանավորման և ուղղորդման գործում։
Ցանկում ներառված են խոշոր տեխնոլոգիական կորպորացիաներ, էլեկտրոնիկայի և չիպերի արտադրողներ (Cisco, HP, Intel, Oracle, Microsoft, Apple, Google, Meta, IBM, Dell և Nvidia), վերլուծական ծրագրային ապահովման մշակող Palantir-ը, ֆինանսական ծառայությունների խումբ JPMorgan-ը և արդյունաբերական և ավիատիեզերական ընկերությունները (GE և Boeing)։ Նշվում են նաև Tesla-ն, էմիրաթական արհեստական բանականության խումբ G42-ը և Spire Solution-ը։ ԻՀՊԿ-ն հայտարարել է նման գործողություններին մասնակցող կազմակերպություններին «օրինական թիրախներ» և կոչ է արել իրենց աշխատակիցներին լքել իրենց աշխատավայրերը, իսկ մոտակա տարածքների բնակիչներին՝ հեռանալ առնվազն 1 կմ։
Հավաստիացվում է, որ եթե Իրանի դեմ հարձակումները շարունակվեն, վերոնշյալ ընկերությունների օբյեկտների վրա հարվածները կսկսվեն ապրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով 20:30): Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող այս ամերիկյան ընկերությունների բոլոր աշխատակիցներին այդ ժամին լքել իրենց գրասենյակներն ու արտադրական տարածքները։
Նաև հաղորդվում է, որ Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել AT&T-ի և Siemens-ի՝ Բեն Գուրիոնում և Հայֆայում գտնվող օբյեկտներին:

«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
4114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
8814:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
6914:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
5814:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7013:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
8112:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8112:30