Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ՌԴ նախագահին այդ նյուանսի մասին տեղյակ չեն պահել». Նիկոլ Փաշինյան

«ՌԴ նախագահին այդ նյուանսի մասին տեղյակ չեն պահել». Նիկոլ Փաշինյան
135
Այսօր, 15:26

«ՌԴ նախագահը ինչո՞ւ է խնդրում թույլ տալ, որպեսզի ՌԴ քաղաքացիները մասնակցեն այստեղ խորհրդարանական ընտրություններին. արդյոք նա տեղյակ չէր, որ այդ մարդիկ չեն կարող ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու»,- ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանը պատասխանել է. «ՌԴ նախագահը ուզենա էլ, չի կարող այդ մանրամասների մեջ մտնել: Կարծում եմ այդ նյուանսի մասին, առնվազն, իրեն տեղյակ չեն պահել: Պատկերացնո՞ւմ եք ՌԴ նախագահի օրակարգը: Նա նաև միջազգային դերակատարներից մեկն է: Այսինքն՝ նա պետք է այդքան մանրամասն ուսումնասիրե՞ր ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները. իհարկե ոչ: Իրեն պետք է ամբողջական տեղեկացնեին: Եվ ես այն, ինչ որ չէր արվել, պարզապես իրեն տեղյակ պահեցի, որ տենց նրբություն կա:

«ՌԴ նախագահին այդ նյուանսի մասին տեղյակ չեն պահել». Նիկոլ Փաշինյան