«Այս իշխանությունները փորձում են Արցախյան պատերազմի հետ կապված հաղթանակները հանել մեր ժողովրդի հիշողությունից»․ Աշոտ Դանիելյան
![]() 120 Այսօր, 13:18 «Այս իշխանությունները մեր պատմական, Արցախյան պատերազմի հետ կապված բոլոր հաղթանակները փորձում են ամբողջությամբ հանել մեր ժողովրդի հիշողությունից և դա, իմ կարծիքով պլանավորված ու ծրագրավորված գնում է։ Նրանց համար «Արցախ» բառն ու արցախցին երևի պետք է բոլոր տեղերից հանեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու այսօր ՀՀ իշխանություններից որևէ մեկը չի այցելել Եռաբլուր։ «Հիշում եք, սկզբից ասում էին՝ մեր քույրն ու եղբայրները, հետո՝ Արցախից բռնի տեղահանված, հետո՝ Ղարաբաղից տեղահանված, վերջում էլ՝ փախած, հաջորդը դեռ չեմ պատկերացնում ինչ կմտածեն»,- շարունակեց Դանիելյանը։ Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ինչ պիտի անեինք ապրիլյանին, որ տեղի չունենար 44-օրյան, Արցախի ԱԺ նախագահը նշեց․ «Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի ՊԲ-ն և ՀՀ-ն իրենց ունեցած բոլոր գործիքակազմները կիրառել են՝ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար և այն Ադրբեջանի խնդրանքով է կանգնեցվել, իսկ այն, ինչ տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ երկար ու մանրակրկիտ քննարկելու հարց է»։ |

«Պուտինի նախաբանը վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ»․ Վարդան Օսկանյան
6414:54
«ԱՄՆ-ն չպետք է միջամտեր Ուկրաինայի հակամարտությանը»․ Թրամփ (տեսանյութ)
6814:38
«Ղարաբաղից եկել, տղամարդլամիշ են լինում. մեկը խուճապ տարածող է եղել, մեկը՝ դասալիք, մյուսը՝ որդուն փախցնող». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10614:12
«Փորը 3 մետր դեմը գցած գեներալը ո՞րն է, էդ զինվորականի տե՞սք է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7514:00
«Իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10913:22
«Այս իշխանությունները փորձում են Արցախյան պատերազմի հետ կապված հաղթանակները հանել մեր ժողովրդի հիշողությունից»․ Աշոտ Դանիելյան (տեսանյութ)
11513:18
«Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հայտարարել է իր հրաժարական տալու դիրքորոշման մասին»․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
11712:36
«Ոչ մեկ տոմս չի առնում, գալիս Երևան, որպեսզի գնա ինչ-որ ներկայացում նայի. սա շատ վատ ա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9612:30
