Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել ամերիկացիներին անհապաղ լքել Իրաքը՝ երկրում իրանամետ խմբավորումների կողմից ենթադրյալ սպառնալիքի պատճառով։
Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ «Իրանի հետ կապված իրաքյան ահաբեկչական խմբավորումները կարող են փորձել հարձակումներ իրականացնել Բաղդադի կենտրոնում առաջիկա 24-48 ժամվա ընթացքում»։ Ամերիկացի դիվանագետները կարծում են, որ այս խմբավորումները կարող են թիրախավորել ԱՄՆ քաղաքացիներին, ԱՄՆ-ի հետ կապված ձեռնարկություններին, համալսարաններին, դիվանագիտական հաստատություններին, էներգետիկ ենթակառուցվածքներին, հյուրանոցներին, օդանավակայաններին և այլ վայրերին, որոնք կարող են համարվել ԱՄՆ-ի հետ կապված, ինչպես նաև իրաքյան հաստատություններին և քաղաքացիական օբյեկտներին։ «ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել Իրաքը», - ասվում է դիվանագիտական ներկայացուցչության X-ում տեղադրված հայտարարության մեջ։

Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
11315:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
7413:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
6613:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
7913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
20910:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
9309:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
9907:36