«Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի»․ Արթուր Խաչատրյան
![]() 33 Այսօր, 11:24 «Ես զարմանում եմ, իհարկե, բայց ի՞նչ զարմանանք, որ այս ամեն ինչը մեր աչքի առաջ է եղել։ Ինչո՞ւ պետք է մեր վերաբերմունքը Արցախի հարցի վերաբերյալ պայմանավորվի ինչ որ երրորդ երկրի վերաբերմունքով։ Դա անկախ պետության ղեկավարի խոսո՞ւյթ էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի կատարած այն հայտարարությանը, որ մենք Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ դա արել է ՌԴ-ն։ «Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի՝ լավ, որ դուք ասում եք, ուրեմն՝ վե՞րջ, այդպե՞ս պետք է լինի։ Դա մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք՝ անկախ նրանից, թե երրորդ երկրները, այլ պետություններ ինչ վերաբերմունք ունեն այդ հարցի վերաբերյալ։ Դա է անկախ պետություն լինելը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ |

«Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հայտարարել է իր հրաժարական տալու դիրքորոշման մասին»․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
2412:36
«Ոչ մեկ տոմս չի առնում, գալիս Երևան, որպեսզի գնա ինչ-որ ներկայացում նայի. սա շատ վատ ա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5312:30
«Պատերազմը կշարունակվի մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի պարտությունը և կապիտուլյացիան»․ Զոլֆաղարի
8612:22
«Հայաստանի անվտանգությունն առաջնահերթություն է, բայց փորձում ենք մեր հետվերադարձի իրավունքը պահել օրակարգում»․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
10011:48
««Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում»․ Օվերչուկ
10411:46
«Ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում»․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
10511:36
«Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
3011:24
«Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու պատճառ չկա»․ Օվերչուկ
10511:21
