«Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հայտարարել է իր հրաժարական տալու դիրքորոշման մասին»․ Սամվել Շահրամանյան
![]() 110 Այսօր, 12:36 «Այսօր ՀՀ իշխանությունը և իրենց մերձավոր շրջապատը խոսում է Արցախում ճնշումների տակ իշխանության զավթման մասին, դա ընդհանրապես իրականության հետ առնչություն չունի»,- լարգրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամնյանը՝ մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, թե՝ «Արցախի վերջնական հանձնումը պայմանվորում են ձեր ստորագությամբ, ասում են՝ իշխանափոխություն եղավ, այստեղ որոշ ուժեր տոնում էին տեղի ունեցած իշանափոխությունը»։ «Արցախում բլոկադայի ժամանակ Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հայտարարել է իր հրաժարական տալու դիրքորոշման մասին։ Ես անձամբ ականատես եմ եղել, որ մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը փորձում էին համոզել, որ չգնա նման քայլի, որովհետև դա այդ ժամանակահատվածում երևի ճիշտ չէր։ Վերջին անգամ երբ բարձրացրեց այդ հարցը՝ հիմնավորելով, որ ինքը կորցրել է վստահությունը ժողովրդի առաջ, չունի այն ռեսուրսը, որպեսզի իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախն այդ իրավիճակից՝ որևիցե ճնշում Արայիկ Հարությունյանի նկատմամբ ես չեմ տեսել վերջիններիս կողմից»,- հավելեց Շահրամանյանը։ «Վերջին ամիսներին Արայիկ Հարությունյանը զբաղված էր նաև թեկնածուների որոնման հարցով։ Առնվազը հինգ-վեց հոգու հետ ինքը քննարկել է նման հարցեր։ Փորձում էր այնպիս թեկնածու գտներ, որը նաև ԱԺ-ում կստանար բավականին քվեներ։ Գիտեք, որ Արցախի ԱԺ-ում ամենամեծ քաղաքական ուժը Արայիկ Հարությունյանի կուսակցությունն էր, որը միաձայն սատարել է իր որոշմանը»,- նշեց Արցախի նախագահը։ |

«Իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3113:22
«Այս իշխանությունները փորձում են Արցախյան պատերազմի հետ կապված հաղթանակները հանել մեր ժողովրդի հիշողությունից»․ Աշոտ Դանիելյան (տեսանյութ)
6313:18
«Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հայտարարել է իր հրաժարական տալու դիրքորոշման մասին»․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
10512:36
«Ոչ մեկ տոմս չի առնում, գալիս Երևան, որպեսզի գնա ինչ-որ ներկայացում նայի. սա շատ վատ ա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8512:30
«Պատերազմը կշարունակվի մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի պարտությունը և կապիտուլյացիան»․ Զոլֆաղարի
14812:22
«Հայաստանի անվտանգությունն առաջնահերթություն է, բայց փորձում ենք մեր հետվերադարձի իրավունքը պահել օրակարգում»․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
12611:48
««Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում»․ Օվերչուկ
14511:46
«Ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում»․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
12811:36
