Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»
![]() 177 Այսօր, 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետի աշխատակազմն «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հետ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբուժական զննում իրականացնելու ծառայության մատուցման պայմանագիր է կնքել։ Այս մասին տեղեկանում ենք մեկ անձից կատարվող գնումների հարթակից։ Ըստ պայմանագրի՝ «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ը պետք է իրականացնի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների՝ «Զենք պահելու և կրելու թույլտվություն ստանալու համար» արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական զննում։ Հետազոտությունն իրականացվելու է կլինիկոանամնեստիկ հետազոտության և փորձարարահոգեբանական մեթոդաբանությամբ։ Համալիր հոգեբուժահոգեբանական հանձնաժողովային զննման արդյունքների հիման վրա տրվելու է եզրակացություն՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման 2023 թ․ ապրիլի 13-ի թիվ 505-Ն պահանջների։ Հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 20 անձի համար։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 24-ին։ Ծառայության մատուցման դիմաց կառավարությունը վճարելու է 400 հազար դրամ։ Ափսոս, որ վարչապետը զենք կրելու իրավունք ունեցողների ցանկում չէ»։ |

«Հակաքաղաքագիտական մտքերը կրկնում է միջպետական միջազգային հանդիպումների ժամանակ»․ Արա Պողոսյան
5209:54
«Իրանն այլևս սպառնալիք չէ». Թրամփ (տեսանյութ)
9209:49
Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»
6209:30
Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. «Ժողովուրդ»
9409:18
Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»
15509:06
«Դու հայտարարել էիր, որ Արցախը հանձնելը եղել է «ինքնակամ զոհողություն»»․ Ոսկան Սարգսյան
18300:30
Ապրիլի 11-ին Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ը հանրահավաք կանցկացնի (տեսանյութ)
196Երեկ, 23:30
«Էրդողանի ու Ալիևի վեցնոցը պարզ տեքստով ասաց՝ Ղարաբաղի հարցը փակում եմ, որ ոտքդ կտրեմ Կովկասից»․ Միհրան Հակոբյան
287Երեկ, 23:18
