Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Մեր անկումն սկսեց նրանից, որ ամեն «սամազվանեց»-ի հերոս հռչակեցինք, իսկ Իրական Տղերքին մենակ թողեցինք»․ Արշակ Զաքարյան

«Մեր անկումն սկսեց նրանից, որ ամեն «սամազվանեց»-ի հերոս հռչակեցինք, իսկ Իրական Տղերքին մենակ թողեցինք»․ Արշակ Զաքարյան
112
Այսօր, 09:36

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր անկումը սկսեց նրանից, որ ամեն «սամազվանեց», սուտասան, ժուլիկ, փախած, թռած, նականաչ քեֆ անելուց ծառի տակ կամուֆլաժով ու «խրոխտ» դեմքով նկարված, Գյուլնազ տատու հեքիաթները պատմած փուչիկների «լեգենդար, հերոս ու կռված տղա» հռչակեցինք, իսկ Իրական Տղերքին իրենց վերքերով, ցավերով ու հացի խնդրով մենակ թողեցինք ճակատագրի առաջ, ինչից էլ իրենց ապրած համեստ ու լռակյաց կյանքով մաշվեցին ու ժամանակից շուտ գնացին առ Աստված։ Միշտ է էդպես եղել, ու ամենուր, ոչ միայն մեր մոտ։ Ամերիկայում բանտերը ծփում են Վիետնամյան վետերաններից մինչև Իրաքյան վետերանները, իսկ գերի ընկած և իր երկրի դեմ խոսացած օդաչուն քիչ էր մնում նախագահ դառնար... Վատը այն է, որ դեռ շարունակում ենք «լեգենդներ» պատմողներին երկրպագել ու Տղերքին անտեսել։ Քանի դեռ կա այդ անարդարությունը, սուտն ու խաբկանքը, չի կարող լինել արդարություն ոչ մի ոլորտում և ընդհանրապես մեր կյանքում։
Քառօրյայի անմահ հերոսների հիշատակի օրն է նաև այսօր՝ Աստված իր լույսերի մեջ պահի մեր Արծիվ դարձած Տղերքին։ Դե իսկ նույն Տղերքին օգնության չհասած, բայց հետո սուտ լեգենդների հաշվին «հերոսացած» փուբիկներին, լսել եմ, Աստված արդեն պատժում է յուրովի...
Երնեկ ձեզ, Տղերք, ով վայելում է երկնային փառքը, ոչ թե նվաստների ու երեսպաշտերի...»։

Աղբյուրը`   Արշակ Զաքարյան