Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Իրական Հայաստան» անվան տակ ՀՀ-ն դարձնում են «Արևմտյան Ադրբեջան»․ Ոսկան Սարգսյան

«Իրական Հայաստան» անվան տակ ՀՀ-ն դարձնում են «Արևմտյան Ադրբեջան»․ Ոսկան Սարգսյան
167
Երեկ, 21:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի բնակիչները կարող են գիշերները հանգիստ քնել, վստահ լինել,որ կայուն, արդար խաղաղություն է հաստատվել, քանզի Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է։ Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անձամբ Իլհամ Ալիևն է ասել։ Ադրբեջանն իր անվտանգության համար որպես երաշխավոր Հայաստանի կարիք չունի, Ադրբեջանը շարունակում է զինվել, զորավարժություններ անել, Հայաստանի սահմանամերձ տարածքները օկուպացված պահել, հակահայկական քարոզչություն անել։ Ադրբեջանին որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր համարող Ալեն Սիմոնյանն ու ՔՊ կուսակցությունը «Իրական Հայաստան» անվան տակ Հայաստանի Հանրապետությունը դարձնում են «Արևմտյան Ադրբեջան»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան