Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Փաշինյանն անպատասխանատվության մարմնավորումն է»․ Արթուր Դանիելյան

«Փաշինյանն անպատասխանատվության մարմնավորումն է»․ Արթուր Դանիելյան
179
Այսօր, 00:30

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին 4 տասնամյակում հայ ժողովրդի հետ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների հիմքում մեկ ցուցանիշ է՝ 0.3%: Այս թիվն է ամեն ինչի բացատրությունը: Հայաստանի բնակչության 0.3%-ն է մասնակցել Արցախյան ազատամարտին: Հանրահավաքներին մասնակցում էին հարյուր հազարներով, իսկ հանրահավաքից բխող պատասխանատվությունը ստանձնեց 0.3%-ը և իրենց ընտանիքները (թող լինի 2%): Ընդ որում՝ այս 0.3%-ի մեջ են մտնում նրանք, ովքեր չկարողացան խուսափել զորակոչից, և նույնիսկ նրանք, ովքեր 3 օր համազգեստ կրելուց հետո փախան:
Ատոմակայանը, Նաիրիտը ու Քիմպրոմը փակելուն նույնպես հարյուր հազարներով սատարում էին Ստամբոլցյաններին, բայց, երբ լույսը անջատվեց, աշխատանքը կորավ, հացն էլ դարձավ տալոնով, մարդիկ իրենք իրենց չմեղադրեցին, դրա փոխարեն պնդեցին, որ Լևոնը հոսանքը հողանցում էր անում, Բագրատյանն էլ մազութը ուտում էր:
Մինչ օրս «պատրա՞ստ եք արդյոք հանուն հայրենիքի պատերազմի գնալ» հարցին բնակչության 98%-ը դրական է պատասխանում: Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունը փոխելու դեմ է բնակչության 92%-ը: Բայց իրականում այդ դիրքորոշումների համար պատասխանատվություն է ստանձնելու 0.3%-ը և իրենց ընտանիքները: Մոտավորապես այնպես, ինչպես լեփ-լեցուն եկեղեցում բոլորի մտքին եղածը արտահայտեց մի 18 տարեկան գերազանցիկ տղա, ում լավագույն դեպքում համակարգը կոտրելու է ու տուն ուղարկի, էն 98%-ի նենգ լռության ներքո:
Յուրաքանչյուր մարդ, ով ցանկություն ունի իմանալ, ինչ է եղել Հայաստանում 2018 թվին, կարող է դա անել ընդամենը մի քանի օր հետևելով տեղեկատվական հոսքին, բայց 98%-ը դա չի անի, որովհետև այդ գիտելիքը իրենց ուսերին պատասխանատվություն է դնելու ինչպես անցյալի, այդպես էլ ապագայի համար: Մինչդեռ մենք բոլորս գիտենք, որ այդ 98%-ի համար պատասխանատվությունը աշխարհի ամենասարսափելի երևույթն է:
Փաշինյանն իրականում անպատասխանատվության մարմնավորումն է: Եթե իրար աչքերի մեջ թոզ փչելու, այդ թվում ռազմահայրենասիրական թոզ փչելու ու մի երկու կոպեկ կպցնելու կարիքը չլիներ, նրան կընտրեր 98%-ը...
Հետս կարաք օր ու գիշեր վիճեք, բայց մաթեմատիկայի հետ չեք կարող:
Հ.Գ. Վիկտոր, քանի կա էդ 0.3%-ը, դու հանգիստ չես քնելու: 0.3 տոկոսը վաղ թե ուշ միշտ հաղթում է: Հիմա էլ է հաղթելու: Ոչ ուշ»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան