«Արտաքին քաղաքականությունը դիտարկում են որպես ռիսկային խաղադրույքների շղթա»․ Սուրեն Սուրենյանց
![]() 148 Երեկ, 23:12 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ կապված հնարավոր տնտեսական ճնշումների դեպքում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու «պատասխան քայլի» հետ, բացահայտում է շատ ավելի լուրջ խնդիր՝ պետական քաղաքական մտածողության ճգնաժամ։ Սա մտածողության մոդել է, որտեղ պետությունը դիտարկվում է որպես փորձադաշտ, իսկ արտաքին քաղաքականությունը՝ որպես ռիսկային խաղադրույքների շղթա։ Նախ ստեղծվում է լարվածություն կամ դրա ռիսկ, ապա նույն այդ իրավիճակում հնչեցվում են առավել կոշտ հայտարարություններ՝ ներկայացվելով որպես «պատասխան քայլ»։ Այս մոտեցումը վտանգավոր է հատկապես Հայաստանի նման անվտանգության և տնտեսության առումով խոցելի երկրի համար։ ՀԱՊԿ-ն, անկախ դրա արդյունավետության վերաբերյալ տարբեր գնահատականներից, շարունակում է լինել Հայաստանի անվտանգության համակարգի բաղադրիչ, իսկ ԵԱՏՄ-ը՝ տնտեսական կարևոր հարթակ։ Այս կառույցներից դուրս գալը ծանր հետևանքներով ռազմավարական որոշում է։ Խնդիրը նույնիսկ այդ սցենարի քննարկումը չէ, այլ դրա ներկայացման ձևը։ Երբ նման հարցերը դառնում են հրապարակային հոխորտանքի առարկա, պետությունը սկսում է ընկալվել որպես անկայուն և ոչ կանխատեսելի գործընկեր։ Դա անմիջապես ազդում է ինչպես արտաքին հարաբերությունների, այնպես էլ տնտեսական միջավայրի վրա՝ նվազեցնելով վստահությունը և մեծացնելով ռիսկերը։ Ավելին, այս մոտեցումը հակասում է նույն իշխանության հռչակած «խաղաղության օրակարգին»։ Մի կողմից՝ խոսվում է լարվածության նվազեցման մասին, մյուս կողմից՝ արվում են հայտարարություններ, որոնք կարող են խորացնել հակասությունները և հրահրել տնտեսական հակազդեցություններ։ Սա ցույց է տալիս, որ հռչակված քաղաքական գիծն ու իրական վարքագիծը հաճախ չեն համընկնում։ Առավել մտահոգիչ է, որ նման հայտարարությունները չեն ուղեկցվում որևէ հաշվարկով կամ հստակ բացատրությամբ։ Ինչպե՞ս է Հայաստանը փոխարինելու ԵԱՏՄ շուկաները։ Ինչպե՞ս է ապահովվելու անվտանգությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում։ Որո՞նք են այլընտրանքային մեխանիզմները։ Այս հարցերը մնում են բաց, ինչը նշանակում է՝ գործ ունենք արկածախնդրության հետ։ Սա նաև քաղաքական պատասխանատվության հարց է։ Երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություններ է անում՝ առանց դրանց հետևանքների ամբողջական գնահատման, դա ազդում է ոչ միայն արտաքին դերակատարների ընկալումների, այլև ներպետական հանրային դիսկուրսի որակի վրա։ Հասարակությանը փոխանցվում է վտանգավոր մի ուղերձ՝ որ բարդագույն ռազմավարական հարցերը կարելի է ներկայացնել պարզեցված, հուզական ձևակերպումներով։ Արդյունքում ձևավորվում է քաղաքական մշակույթ, որտեղ պատասխանատվությունը զիջում է հոխորտանքին, իսկ հաշվարկված քաղաքականությունը՝ իրավիճակային ռեակցիաներին։ Իշխանությունը չի կարող գործել «խաղադրույք» դնելով սեփական անվտանգության և տնտեսության վրա։ Արտաքին քաղաքականությունը պահանջում է սառնասիրտ հաշվարկ, հետևողականություն և հստակ ռազմավարություն։ Հակառակ դեպքում ցանկացած «կտրուկ քայլ» վերածվում է թուլության և անկայունության ցուցիչի։ Պատահական չէ, որ Փաշինյանի կառավարման տարիները անվտանգային ռիսկերի և միջազգային մեկուսացման իրական սպառնալիքի շրջան են»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Նիկոլը «համաժողովրդական սիրո» ալիքի վրա ընտրվելու գաղափարից ձեռք է քաշել»․ Աղասի Ենոքյան
6602:06
«Ով չի նայել, ծիծաղելու լավ առիթ է բաց թողել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14601:24
«Ցավն այն է, որ Փաշինյանը ոչ թե իր գլուխն է պատին խփում, այլ՝ Հայաստանի»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
12401:18
Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ
12501:04
«Փաշինյանն անպատասխանատվության մարմնավորումն է»․ Արթուր Դանիելյան
14400:30
«Անամո՛թ, սա պետական դավաճանություն է, թշնամու կողմն անցնել է»․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
17900:12
«Նիկո՛լ, հերիք է խաբես․ դասատուներին ասում են՝ ազատման դիմում գրի, եթե ՔՊ-ին չես աջակցելու»․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
154Երեկ, 23:54
Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է (տեսանյութ)
119Երեկ, 23:18
