Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ցավն այն է, որ Փաշինյանը ոչ թե իր գլուխն է պատին խփում, այլ՝ Հայաստանի»․ Լևոն Զուրաբյան

«Ցավն այն է, որ Փաշինյանը ոչ թե իր գլուխն է պատին խփում, այլ՝ Հայաստանի»․ Լևոն Զուրաբյան
172
Այսօր, 01:18

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցազրույցը՝ կից գրառմամբ․ «Փաշինյանը փոքրոգի մարդ է՝ չկայացած, հոգեբանական ծանր կոմպլեքսներով: Հատկապես հիմա, երբ իր վարկանիշը շատ ցածր վիճակում է, նա այլ կերպ չի կարող, քան պարտադրել հարգանք իր նկատմամբ: Այս մարդը հարգանք վաստակել չի կարողանում, ուստի՝ ռեպրեսիաների միջոցով պիտի այն պարտադրի:
Փաշինյանը պառակտման և կոնֆլիկտի ռահվիրան է: Որտեղ նա հայտնվում է, այնտեղ մի հատ կոնֆլիկտ պիտի սարքի՝ պղծելով մեր սրբությունները: Այս նույնը եղավ և՛ մետրոյում, և՛ եկեղեցում:
Մետրոյում էլ ակնհայտ էր, որ կինը չի ուզում նրա հետ շփվել և մի քանի անգամ խնդրում է չխոսել իր հետ: Բայց ինքը շարունակում է, մատ է թափ տալիս, գոռգոռում է, արցախահայերի նկատմամբ ատելության մանիֆեստ է հրապարակում:
Այսինքն՝ մենք պարզ տեսնում ենք, որ կոնֆլիկտը իրենից է գալիս և պարզ է, թե ինչի է այդպես:
Ինքը գիտի, որ իրականում կատարել է մեծագույն ոճիր և հանցագործություն մեր ժողովրդի նկատմամբ իր ոչ ադեկվատ քաղաքականության պատճառով: Միշտ այդպես պատեպատ ընկնելով, այստեղ֊այնտեղ գնալով, բանակցությունները մերժելով և հույսը դնելով ինչ-որ «աշխարհի ուժեղների» վրա՝ հետո պարզել է, որ սխալ հաշվարկ է արել, և իրականում «ուժեղները» այլ ուժեր են, գնացել ընկել է նորից պատեպատ՝ ապավինելով նրանց ողորմությանը:
Անգամ որոշելու համար, թե ով է այս պահին աշխարհի ուժեղը, նա չի հիմնվում աշխարհաքաղաքական խորը վերլուծության վրա, այլ հիմնվում է պրոպագանդիստական ինչ-որ շտամպերի վրա, ու հետո պարզվում է, որ ինքը սխալվել է, բայց արդեն հասցրել է մեզ աղետալի վիճակի: Եվ էսպես ամեն անգամ:
Մեկ այլ բան է, երբ դու աշխարհաքաղաքական իրողությունները հասկանում ես և ըստ դրա կառուցում ադեկվատ քաղաքականություն, բայց մեկ այլ բան է, երբ այդ ամենը հասկանում ես՝ գլուխդ պատին խփելով:
Ցավն էլ այն է, որ ոչ թե իր գլուխն է պատին խփում, այլ՝ Հայաստանի»:

«Նիկոլը հիմա էլ թռնում է հետ՝ Պուտինի գիրկը՝ տեսնելով TRIPP-ի փլուզումը». Լևոն Զուրաբյան
Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան