Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Վարչապետը տասը հոգու ուղեկցությամբ մտնում է մանկապարտեզի խոհանոց՝ առանց հատուկ հագուստի». Հակոբ Բադալյան

«Վարչապետը տասը հոգու ուղեկցությամբ մտնում է մանկապարտեզի խոհանոց՝ առանց հատուկ հագուստի». Հակոբ Բադալյան
114
Այսօր, 00:00

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կներեք, որ զատկական երեկոն լցնում եմ «չար ու նախանդ» գրառմամբ, բայց սրա մասին չի կարելի չխոսել։ Նիկոլ Փաշինյանը օրերս գնացել էր Արմավիր, որտեղ տարբեր բնակավայրերում տարբեր օբյեկտներ էր այցելում, էդ թվում՝ 3-4 մանկապարտեզներ։ Ինչն էր աչք ծակում։ Ուրեմն, Փաշինյանն իր այցելած ԲՈԼՈՐ մանկապարտեզներում մտնում էր խոհանոցները, իր հետևից՝ իրեն ուղեկցող ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարները, մարզպետը, ուրիշ պաշտոնյաներ, իր թիկնապահները, օպերատորները, ընդհանուր մի տասը հոգի։
Եթե չգիտեք, ասեմ, որ համաձայն Հայաստանում ընդունված սանիտարական նորմերի, մանկապարտեզի խոհանոց մտնելիս ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կրել մաքուր աշխատանքային հագուստ և գլուխը ծածկել եւ ձեռնոցներ կրել։ Ինչպես նաև, արգելվում է խոհանոց մտնել հիվանդ վիճակում։ Այս ամենն արվում է, որպեսզի խոհանոցի տարածքը մաքսիմալ մաքուր լինի, որ հանկարծ վարակ չփոխանցվի, անձնակազմը և երեխաները չվարակվեն։
Ի դեպ, սա ոչ միայն օրենքի պահանջ է, այլ տարրական գրագիտություն։
Իսկ ինչ ենք մենք տեսնում՝ երկրի վարչապետը տասը հոգու ուղեկցությամբ առանց հատուկ հագուստի, գլխաբաց մտնում է խոհանոց, առանց ձեռնոցների ձեռք է տալիս կաթասներիւն, ամաններին, շփվում է սնունդի հետ։
Եվ գիտե՞ք ինչն է ամենավատը․ ոչ միայն էն, որ վարչապետը էդքանը չի գիտակցել։ Ամենավատն էն է, որ նրան ուղեկցող մարդի՛կ նրան նկատողություն չեն անում, չեն ասում, որ էդպես չի կարելի։ Նախարարները, մարզպետը, մանկապարտեզի տնօրենը և այլն։ Ուզում եմ հասկանալ՝ էդ մեր պաշտոնյաներն իսկապե՞ս չեն հասկանում, որ դա կարգի խախտում է, թե՞ վախենում են Սիրելի Վարչապետին նկատողություն անել։ Կամ կարող ա՞ կարծում են, որ Փաշինյանի բակտերիաները օրհնված են ու առողջարար հատկություններ ունեն։
Ես իհարկե, հույս չունեմ, որ մեր ՀՀ առողջապահության նախարարությունը կամ տեսչական մարմինը կտուգանեն վարչապետին սրա համար։ Մենք ցավոք, դեռ էդ երկրում չենք ապրում։ Ուղղակի ուզում եմ ասել, որ Հայաստանում նշաձեղը պետք է բարձրացնել։ Էս փնթի վիճակն ու էս վոժդիզմը մեզ չի սազում»:

Աղբյուրը`   Հակոբ Կարապետյան