Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Փոսալցման աշխատանքների համար չպետք է լինեն հանգստյան օրեր». Տիգրան Ավինյան

«Փոսալցման աշխատանքների համար չպետք է լինեն հանգստյան օրեր». Տիգրան Ավինյան
121
Այսօր, 11:00

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ փոսալցման աշխատանքների տեմպից գոհ չէ: Դիմելով շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանին՝ ասաց. «Փետրվարին մեծ տեմպով սկսեցինք, բայց հիմա տեմպն ընկած է»: Թևոսյանը զեկուցեց, որ վերջին 11 օրվա մեջ միայն 3-4 օր են կարողացել ամբողջ տեմպով աշխատել՝ եղանակով պայմանավորված: Քաղաքապետը հարցրեց. «Կիրակիից երկուշաբթի աշխատե՞լ եք»: Թևոսյանը պատասխանեց. «Զատիկով պայմանավորված՝ չենք աշխատել»: Ավինյանը հայտարարեց. «Փոսալցման աշխատանքների համար չպետք է լինեն հանգստյան օրեր»: