Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Պուտինն ասում է՝ եթե դու մեր թշնամու կողմն ես, ուրեմն մեր հարաբերությունները կշեղենք». Գագիկ Ծառուկյան

«Պուտինն ասում է՝ եթե դու մեր թշնամու կողմն ես, ուրեմն մեր հարաբերությունները կշեղենք». Գագիկ Ծառուկյան
107
Այսօր, 12:48

Գեղարքունիքի մարզում բնակիչները Գագիկ Ծառուկյանի կարծիքն են հարցրել Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման վերաբերյալ: «Շատ վատ եմ վերաբերվում, տենց խոսակցություն չպետք է լիներ: Մեր դաշնակից երկիրն ա ՌԴ-ն: Պուտինն ինչ ա ասում, ասում ա՝ եղբայր, եթե մենք գործընկեր ենք, իրար հետ ենք, պետք է ընկերություն անենք, իրար շահերը պաշտպանենք, իսկ եթե դու մեր կողմը չես, մեր թշնամու կողմն ես, ուրեմն հարաբերությունները կշեղենք»,- ասել է Ծառուկյանը: