Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոռ տալ»․ Անդրանիկ Քոչարյան

«Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոռ տալ»․ Անդրանիկ Քոչարյան
108
Այսօր, 15:00

«Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոռ տալ և, բնականաբար, դժվար թե ինքն ինձ հետ կոնտակտ ունենար»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Սարգսյանի դիտարկմանը, թե «Անդրանիկ Քոչարյանն անձնական ամբիցիաների պատճառով տապալել է իր նախագիծը»։ «Ես այստեղ չէի, մթության քողի տակ փորձեցին արտահերթ նիստ անել և չարեցին, թող անեին։ Բայց եկա և պարզվեց, որ իր կողմից շրջանառության մեջ դրված այս նախագիծը շատ խնդրահարույց է։ Ֆրակցիան, նաև ինքը դեմ է քվեարկել, որի մասին ես այսօր հիշեցրի։ Ես պատմության մեջ առաջին անգամ եմ տեսնում, որ մարդ իր նախաձեռնությանը դեմ քվեարկի»,- շարունակել է Անդրանիկ Քոչարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ հանձնաժողովում լարված քննարկում է տեղի ունեցել Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ:

Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը