«Տարակուսելի է, որ Իրանը պատերազմը դադարեցնելու համար երկաթ-բետոնե երաշխիքներ է պահանջում ԱՄՆ-ից». Արման Մելիքյան
![]() 232 Երեքշաբթի, 07 ապրիլի, 2026 թ., 00:36 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փոքր-ինչ տարակուսելի է, որ Իրանը պատերազմը դադարեցնելու համար այն չվերսկսելու վերաբերյալ երկաթ-բետոնե երաշխիքներ է պահանջում ԱՄՆ-ից։ Այդպիսի թղթի վրա գրված երաշխիքներ գոյություն չունեն։ Միակ երաշխիքը, որն իրեն հիմնականում արդարացրել է հազարամյակների ընթացքում, դա պատանդների փոխանակումն է։ Գուցե Իրանի իշխանությունները առաջարկեն Թրամփին, որպես հնարավոր պայմանավորվածությունների կատարման երաշխիք իրենց փոխանցել իր եւ վարչապետ Նեթանյահուի մի խումբ հարազատների ու մտերիմների, պարտավորվելով հայելային սկզբունքով նաեւ իրանցի պատանդներ տալ ԱՄՆ-ին ու Իսրայելին։ Առավել եւս, որ նրանց պատանդառության ժամկետը ժողովրդավար իշխանությունների ընտրականության շնորհիվ խիստ սահմանափակ կլինի։ Յուրաքանչյուր նորընտիր իշխանություն նոր պատանդներ հանձնելով ետ կբերի հներին»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
1022:12
«Հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան միշտ կապելու է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների հետ»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
3722:00
«Փաշինյանին ձեռք է տալիս անընդհատ պահել վախի մթնոլորտ, որովհետև այլ տարբերակով ընտրվելու շանս չունի»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9821:30
«Ի՞նչ է նշանակում խաղաղությունը մեզ է պետք․ չի՛ լինում միակողմանի խաղաղություն»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
12021:00
«Եթե դու որևէ կերպ չես արձագանքում վանդալիզմին, նշանակում է ծառայում ես այլ երկրի շահերին»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
12420:48
«Քոքսը ԵՄ-ի ուշադրությունը հրավիրել է 2 հանգամանքի վրա՝ հայ գերիների և ՀԱԵ-ի դեմ արշավի»․ Լիլիթ Գալստյան
19920:18
Ներկայացվել է Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի օրակարգը
14620:00
Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել իր պատասխանը՝ համաձայնագրի նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
15219:59
