Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Սույն պարոնի կարծիքով ՀՀ ԶՈՒ-ում ծառայած տղաները ցածրակարգ են»․ Վարդան Բալյան

«Սույն պարոնի կարծիքով ՀՀ ԶՈՒ-ում ծառայած տղաները ցածրակարգ են»․ Վարդան Բալյան
123
Այսօր, 16:00

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք՝ իր գիտելիքների չափ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի- Ազգային Ժողովի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքերն են։ Փաստորեն, սույն պարոնի կարծիքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած բոլոր տղաները՝ սպա, թե զինվոր, ցածրակարգ տղաներ են։ Հանրային հարթակում վիրավորական արտահայտություններին ու հայհոյանքներին դեմ եմ, բայց անգամ ինձ համար համարյա անհնար է դառնում սրա ու սրա տերերի նկատմամբ վերաբերմունքում զսպվածություն ցուցաբերել։ Այս տեսակը խարան է ցանկացած ժողովրդի ու պետության ճակատին»։

Աղբյուրը`   Վարդան Բալյան