Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Միլիոնավոր գումարների հատկացումներին զուգահեռ քաղաքում տիրող իրական պատկերը»․ Արմեն Քոչարյան

«Միլիոնավոր գումարների հատկացումներին զուգահեռ քաղաքում տիրող իրական պատկերը»․ Արմեն Քոչարյան
88
Այսօր, 16:48

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ավան վարչական շրջան.
Սիրելի երևանցիներ, քաղաքային խնդիրները բազմաբնույթ են։ Կրկին ականատես ենք լինում միլիոնավոր գումարների հատկացումներին զուգահեռ քաղաքում տիրող իրական պատկերին։ Տեսանյութից ակնհայտ է, որ Ավան վարչական շրջանի մատնանշված հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել:
Հ.Գ. Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով «Բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգում և բազմաբնակարան շենքերի թեք տանիքների վերանորոգում» ծրագրերով նախատեսվել է ընդհանուր շուրջ 234.2 միլիոն դրամ»։

Աղբյուրը`   Արմեն Քոչարյան