Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել». Նարեկ Սարգսյան

«Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել». Նարեկ Սարգսյան
110
Այսօր, 20:12

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ այսօր, ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։
Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։
Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»:

Աղբյուրը`   Նարեկ Սարգսյան