«Դաշինք չլինելու պարագայում առաջին նախագահի գնահատականը կփոխվի՞». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ՀԱԿ-ը հայտարարել է, որ առանձին կմասնակցի խորհրդարանի ընտրությանը: Կուսակցությունը նշում է, որ չի ստացվել Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանի հետ դաշինք, իրենցից անկախ պատճառով: ՀԱԿ հայտարարության մեջ նշվում է, որ իրենք արել են դաշինքի գնալու համար անհրաժեշտ ամեն ինչ, ցուցաբերել ճկունություն, եւ այլն:
Ես ծանոթ չեմ իհարկե քննարկումներին, չգիտեմ ինչ հարցեր են շոշափվել ՀԱԿ ու Ուժեղ Հայաստանի միջեւ, սակայն կարծում եմ, որ դաշինքը հենց սկզբից չէր կարող լինել այսպես ասած «համաչափության» սկզբունքով: Ի վերջո, հարկ է արձանագրել, որ Սամվել Կարապետյանի մեկնարկային պայմաններն այնպիսին են, որ նա մեծ հաշվով չունի այլ ուժերի էական աջակցության կարիք՝ զուտ քաղաքական ռացիոնալության տեսանկյունից:
Կրկնեմ, սա խիստ սուբյեկտիվ գնահատակկանս է, որովհետեւ տեղյակ չեմ ՈՒՀ եւ ՀԱԿ ուժերի քննարկումներին: Բայց, նաեւ կարծում եմ, որ ՀԱԿ համար ուժեղ քաղաքական քայլ կլիներ, եթե առանձին մասնակցության փոխարեն ընտրվեր օրինակ Ժառանգության տարբերակը, կամ՝ ՀՀԿ տարբերակը, չմասնակցել անմիջականորեն եւ հայտարարել աջակցության մասին:
Իհարկե միարժեք չեմ կարող պնդել, թե հակառակ դեպքում ՀԱԿ հայտնվում է ձայն «փոշիացնելու» ռիսկի ներքո, որովհետեւ վերջին հաշվով դա էլ կախված է ընտրության արդյունքից: Որովհետեւ կարող է լինել այնպիսի արդյունք, որ այսպես ասած «փոշիացած» ձայները համախառն ավելացնեն ընդդիմադիր ուժերի, քան իշխանության տեսակարար կշիռը:
Ավելին, չենք կարող իհարկե բացառել նաեւ, որ ՀԱԿ գուցե առաջնորդվում է ընտրողին ընտրատեղամաս տանելու, այսինքն բարձր մասնակցություն ապահովելու սկզբունքով: Կուսակցությունը գուցե համարում է, որ իր ընտրողը չի գնա տեղամաս, եթե անմիջապես չլինի ՀԱԿ-ը: Բայց արդյո՞ք ընտրողը չէր լինի կարգապահ, եթե օրինակ կուսակցությունը կոչ աներ գնալ եւ քվեարկել իքս ընդդիմադիր ուժին, դիցուք՝ Ուժեղ Հայաստանին, ելնելով թեկուզ հենց ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բարձրաձայնած սկզբունքից:
Այստեղ իհարկե հետաքրքիր է նաեւ, թե ինչ դիրքորոշում կարտահայտի առաջին նախագահը: Նրա գնահատականը կփոխվի՞՝ դաշինք չլինելու պարագայում, թե՞ ոչ»:

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
5709:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
6109:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
6409:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
5808:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13600:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
217Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
132Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
232Երեկ, 22:37