«Երևանի քաղաքապետարանի դուրս գրած գումարները հայտնի չէ՝ ինչ նպատակով են ծախսվում»․ Արմենակ Դանիելյան
![]() 294 Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2026 թ., 00:06 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում տիրող բարձիթողի վիճակի, շարժակազմերի անմխիթար ու անսարք վիճակով շահագործելու և թաքնված կոռուպցիայի մասին»։ «Երևանի քաղաքապետարանը «Երևան ավտոբուս»-ի համար դուրս է գրում գումարներ, սակայն չգիտես այդ գումարներն ինչ նպատակով են ծախսվում։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսները և Գազելներն անմխիթար վիճակում են գտնվում, տեխզննման արդյունքում խնդիրներ հայտնաբերվելուց հետո էլ շարունակում են շահագործվել, որի պատճառով վտանգում են թե իրենց, թե ուղևորների կյանքը։ Երբ վարորդները պահանջում են վերացնել խնդիրները, ասում են՝ չկա գումար։ Իսկ երբ վարորդներն ասում են՝ մեքենայի շարժիչի յուղը պետք է փոխարինվի, պատճառաբանում են, որ ֆիլտր չունեն։ Թանկացրեցին տրանսպորտը, սակայն չբարելավվեց վիճակը, նաև ավելի վատացրեցին վարորդների վիճակը՝ հիմա էլ պարտավորեցնելով վարորդներին ուղեվճարների հավաքագրումներն անել։ Ուզում եմ հիշեցնել, որ վարորդը հսկից չէ, վարորդը միան վարորդ է»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։ Աղբյուրը` Արմենակ Դանիելյան |

«Քաղաքական ֆաունայում չկա ավելի խղճուկ ենթատեսակ, քան սովետի ժամանակաշրջանի տակ մնացած «դիսիդենտը»․ Սուրեն Սահակյան
10703:06
«Թերացանք պետականակերտման ինստիտուցիոնալ հիմքերի ապահովման գործում»․ Արա Պողոսյան
16201:06
«Լուսի՞նն ումն է, ա՛յ քաղաքական լուսնոտ»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
15100:12
«Անձնագրի թղթի բաղադրության մեջ առկա են ՀՀ դրոշի գույներով մանրաթելեր»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
157Երեկ, 23:36
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ ընտանիքի 3 անդամները վիրավոր են, 14-ամյա երեխան մահացել է
195Երեկ, 21:48
«Խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր կազմակերպության 2 անդամ կալանավորվել է». ՔԿ (տեսանյութ)
211Երեկ, 21:12
«Հայ-վրացական սահմանային կոլապս է․ վրացական կողմը դիտմամբ շատ դանդաղ է ամեն մեքենան ստուգում»․ Արտյոմ Հակոբյան
223Երեկ, 19:24
OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը
183Երեկ, 18:48
