«Իրանը խոցել է աշխարհում մեծությամբ չորրորդ նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում»․ Վարդան Ոսկանյան
![]() 185 Երեքշաբթի, 07 ապրիլի, 2026 թ., 10:24 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ի պատասխան Իրանի նավթաքիմիական արդյունաբերական ենթակառուցվածքներին հասցված հարվածների, այս գիշեր իրանական կողմը խոցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում։ Իրանի նման գործողությունները պատերազմում ունեն օպերատիվ արձագանքման բնույթ, իսկ երկարաժամկետ իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում նաև հետպատերազմական շրջանում, որին միտված օրենսդրական քայլեր է ձեռնարկում այս երկրի խորհրդարանը մի կողմից, և դիվանագիտական աշխատանք Օմանի հետ ԱԳՆ-ն՝ մյուսից։ Երեկ, երբ Սպիտակ տանը ներկայացվում էր ամերիկյան խոցված ինքաթիռի օդաչուի՝ Իրանի տարածքից տարհանման գործողությունը, ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Քեյնն ուշագրավ հայտարարություն է արել, որից կարելի է եզրակացություններ անել սովորական իրանցիների՝ այս պատերազմում վարքագծի մասին։ Նա, մասնավորապես, նշել է, որ տարհանման գործողության ժամանակ տեղի բնակիչներից նույնիսկ փոքր հրազեն ունեցող յուրաքանչյուր իրանցի կրակ է բացել ամերիկյան ուղղաթիռների վրա»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թրամփը պատրաստվում է պատժել եվրոպական երկրներին»․ #Politico
5410:51
«Քոչարյանի ի՞նչը թիրախավորեմ՝ Նիկոլի համար 5 տարի բոքսի տանձիկ աշխատելն ու Նիկոլին լեգիտիմացնե՞լը»․ Միհրան Հակոբյան
13709:42
Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»
14009:24
Հովիկ Աբրահամյանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
11009:18
Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել․ «Հրապարակ»
16409:00
«Չմոռանանք, թե ԵՄ խոստումներն ինչով են ավարտվել»․ Արթուր Խաչիկյան
19602:06
«Հաշվել եմ՝ 70-ից ավել Արարատի նկար կա նոր անձնագրի մեջ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
36600:33
«Իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում, չենք թողնելու ՀՀ-ն դարձնեն «գուբեռնիա»»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
27500:01
