«Քոչարյանի ի՞նչը թիրախավորեմ՝ Նիկոլի համար 5 տարի բոքսի տանձիկ աշխատելն ու Նիկոլին լեգիտիմացնե՞լը»․ Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոչարյանի շրջապատում լիքը տհաս կա, որ չի հասկանում (կամ իրան չհասկացողի տեղ ա դնում), որ ես ոչ Քոչարյանին եմ թիրախավորում, ոչ էլ «Հայաստան» դաշինքին:
Քոչարյանի ի՞նչը թիրախավորեմ՝ Նիկոլի համար 5 տարի բոքսի տանձիկ աշխատելն ու Նիկոլին լեգիտիմացնե՞լը: Կամ «Հայաստան» դաշինքի ի՞նչը թիրախավորեմ՝ ԱԺ-ում Նիկոլի սբռոդի մոտ ղազ աշխատե՞լը: Թիրախավորեմ Թորոսյան Արսենի հետ ծիծիկների բաց առաջնությունը Սևանա լճո՞ւմ: Թիրախավորեմ, որ ի՞նչ լինի:
Հենա, իրենք իրենց թիրախավորել, վերջացրել են. «կրելու ենք» գոռացող ցինիկ ստախոսներն էսօր գոռում են՝ «անցնելու ենք», այսինքն՝ Նիկոլին լարելու ամբիցիաներն իջացրել են ԱԺ-ում մի քանի մանդատ փախցնելու մակարդակի: Սրանց ինչը՞ ես թիրախավորեմ…
Մի շարք մտավոր հետամնացներ ու հատկապես Քոչարյանի համար տելեգրամյան ֆեյքեր քշող իշուկներն ունակ չեն հասկանալու, որ բազմաչարչար հայ ժողովուրդն իրավունք ունի տեղեկացված լինելու, որ Քոչարյանը Նիկոլից պակաս չի ստում ու, փաստացի, Նիկոլի օգտին է ընտրության մասնակցում, Նիկոլի համար է պատրաստվում ձայներ փոշիացնել…
Ունակ չեն հասկանալու, որ «մախաթը պարկում հնարավոր չէ թաքցնել» ու ժողովուրդն իրավունք ունի տեղեկացված լինելու: Մնացածը՝ կերևա մեկ ամսից»։

Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, ջերմաստիճանը կբարձրանա
1208:18
«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
8502:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
8901:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
14901:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
9100:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
8100:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
10500:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
9100:06