«Հորդորում եմ անտեսել քաղաքական ինքնասպանության ճանապարհն ընտրածներին»․ Իշխան Սաղաթելյան
![]() 142 Երեկ, 23:06 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անվերջ կարելի է զարմանալ՝ ինչպես է իրեն ընդդիմություն հռչակած մի հատված Փաշինյանի հետ նույնական թեզերով թիրախավորում «Հայաստան» դաշինքին։ Մեր այս «ընդդիմադիրները» վերջերս մոռացել են Փաշինյանին՝ նրանց միակ թիրախն այլևս «Հայաստան» դաշինքն է։ Իրականում նրանց պետք է շնորհակալություն հայտնել արած աշխատանքի համար, ընդդիմադիր դաշտին այս զտումը պետք էր, դիմակները պետք է պատռվեին, թացը պետք է առանձնանար չորից։ Ես հորդորում եմ շարունակել նույն ոգևորությամբ։ Ասեմ նաև, որ չենք պատրաստվում անդրադառնալ լուսանցքում հայտնված, անվերադարձ կորսված այդ հատվածին, որն անելու է ամեն ինչ՝ մեր ուշադրությունը հիմնական թիրախից շեղելու և իր վրա սևեռելու համար։ Հորդորում եմ մեր բոլոր թիմակիցներին ողջ ուժերը կենտրոնացնել չարիքի իշխանություններից ազատվելու ուղղությամբ և անտեսել քաղաքական ինքնասպանության ճանապարհն ընտրածներին։ Հ.Գ Հունիսի 7-ից հետո յուրաքանչյուրն իր արածի, չարածի և ասածի համար պատասխան է տալու, իսկ նրանք, ովքեր կարմիր գծեր են անցել, առավել ևս»։ Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

«Իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում, չենք թողնելու ՀՀ-ն դարձնեն «գուբեռնիա»»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1300:00
«Ես դժգոհ եմ Իտալիայից, դժգոհ եմ Իսպանիայից». Թրամփ
124Երեկ, 23:24
«Լուծումը ոչ թե «ընկերության» միֆն է, այլ ըմբռնումը, թե ՀՀ շահերն ում հետ են համընկնում»․ Արման Թաթոյան
77Երեկ, 23:12
«Հորդորում եմ անտեսել քաղաքական ինքնասպանության ճանապարհն ընտրածներին»․ Իշխան Սաղաթելյան
113Երեկ, 23:06
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում
137Երեկ, 22:36
«ԱՄՆ-ն գոհ չէ Իրանի պատասխանից». Թրամփ
138Երեկ, 22:28
Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
167Երեկ, 22:17
«Հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան միշտ կապելու է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների հետ»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
111Երեկ, 22:00
