Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում
![]() 142 Երեկ, 22:36 «Թբիլիսին կարող է ունենալ նոր մուտք ու ելք»,- այս նորությունը մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է «Իմեդի»-ի եթերում, գրում է aliq.ge-ն: Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն առաջիկայում, և համապատասխան տեղեկատվությունը կներկայացվի հանրությանը: «Ուզում եմ մի նորության մասին հայտնել: Մի քանի օր առաջ Ենթակառուցվածքների նախարարությունում հանդիպում ունեցանք նախարար Ռևազ Սոխաձեի հետ, որտեղ քննարկեցինք մայրաքաղաքի այլընտրանքային մուտքերի ու ելքերի հարցը: Այս նորությունը հնարավորություն կտա մեզ այլընտրանք առաջարկել այն մարդկանց, ովքեր տեղաշարժվում են ավտոմեքենայով կամ հասարակական տրանսպորտով: Մոտ ապագայում կունենանք հետազոտության արդյունքները, թե կոնկրետ որ ճանապարհը կլինի պիտանի, որը մեզ թեթևացման հնարավորություն կտա, և այդ ամենը կներկայացնենք հասարակությանը: Այս նոր նախագծում ներգրավված են միջազգային ֆինանսական կազմակերպություններ, և նախագիծը կիրականացվի նրանց մասնակցությամբ»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: |

«Իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում, չենք թողնելու ՀՀ-ն դարձնեն «գուբեռնիա»»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1300:00
«Ես դժգոհ եմ Իտալիայից, դժգոհ եմ Իսպանիայից». Թրամփ
124Երեկ, 23:24
«Լուծումը ոչ թե «ընկերության» միֆն է, այլ ըմբռնումը, թե ՀՀ շահերն ում հետ են համընկնում»․ Արման Թաթոյան
77Երեկ, 23:12
«Հորդորում եմ անտեսել քաղաքական ինքնասպանության ճանապարհն ընտրածներին»․ Իշխան Սաղաթելյան
113Երեկ, 23:06
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում
137Երեկ, 22:36
«ԱՄՆ-ն գոհ չէ Իրանի պատասխանից». Թրամփ
138Երեկ, 22:28
Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
167Երեկ, 22:17
«Հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան միշտ կապելու է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների հետ»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
111Երեկ, 22:00
