«Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը բացահայտում է իշխող ուժի իրական պատկերացումները բանակի մասին». Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ պաշտպանության և անվտանգության մտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վերջին հայտարարությունը ևս մեկ անգամ բացահայտում է իշխող ուժի իրական պատկերացումները բանակի մասին։ Նա նշել է, որ իր որդին բարձրակարգ գիտելիքներ ունենալու պատճառով չի ծառայել բանակում։ Ստացվում է, որ իշխանավորների տրամաբանությամբ՝ հայրենիքի պաշտպանությունը «ցածրակարգ» զբաղմունք է։ Այս մոտեցումը վիրավորական է բոլոր այն տղաների համար, ովքեր այս պահին կանգնած են սահմանին։
Սա առաջին դեպքը չէ, երբ գործող վարչակազմի ներկայացուցիչները հանդես են գալիս նմանօրինակ սարսափելի հայտարարություններով։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաներ պարբերաբար արժեզրկում են զինվորական ծառայության կարևորությունը։
Հատկապես աչքի է ընկնում Անդրանիկ Քոչարյանը՝ իր հակասական և վտանգավոր մտքերով։ Ժամանակին նա առաջարկում էր ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդներին «պատժել» 25-օրյա վարժական հավաքներով։ Այսօր արդեն նա խոսում է իր որդու «բարձրակարգ» լինելու մասին, ինչը նրան ազատում է ծառայությունից։
Եթե համադրենք Անդրանիկ Քոչարյանի այս երկու մտքերը, ապա ստացվում է, որ խելքը ծառայությունից խուսափելու միջոց է, իսկ ծառայությունը՝ անխելքության պատիժ»:

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
5709:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
6109:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
6409:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
5808:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13600:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
217Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
132Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
232Երեկ, 22:37