Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բարձրաձայնվող անցողիկ թվերը քաղցր ինքնախաբեության դեր են խաղում»․ Ռուբեն Մխիթարյան

«Բարձրաձայնվող անցողիկ թվերը քաղցր ինքնախաբեության դեր են խաղում»․ Ռուբեն Մխիթարյան
91
Այսօր, 10:18

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բարձրաձայնվող ԱՆՑՈՂԻԿ թվերը քաղցր ինքնախաբեության դեր են խաղում և ԹՄՐԵՑՆՈՒՄ թե ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, թե ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ: Լավով «լեկցիա» համայն ընդդիմությանը. ԴԱՍ 4
2005 թվականին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում հանդիպում էին Միլանը և Լիվերպուլը: Առաջին խաղակեսից հետո Միլանը հաղթում էր 3 գոլի առավելությամբ և բոլոր կանխատեսումներով Գավաթը տանելու էր տուն: Սակայն երկրորդ խաղակեսում ընդամենը 6 րոպեների ընթացքում Լիվերպուլը խփում է 3 գոլ և խաղը հասցնում 11 մետրանոցների ու այնտեղ էլ հաղթում Միլանին:
Իսկ ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Ընդմիջմանը Լիվերպուլի մարզչական շտաբը արել էր ճիշտ վերլուծություններ, փոխել էր դաշտում իր ֆուտբոլիստների դասավորվածությունը և խաղալու սխեման, արել պաշտպանությունում խաղացողի փոփոխություն ու Ջերարդին տվել ազատ գործելու հնարավորություն: Հստակ տրված և պահված մարզչական հրահանգները և խաղադաշտում մեռնելու պատրաստ ֆուտբոլիսները ՉԱՆՋԱՏՎԵՑԻՆ մինչև մրցավարի վերջին սուլիչի ձայնը ու դարձան հաղթող:
Այդպես է նաև քարոզարշավի ընթացքում: Բարձրաձայնվող ԱՆՑՈՂԻԿ թվերը քաղցր ինքնախաբեության դեր են խաղում և ԹՄՐԵՑՆՈՒՄ թե ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, թե ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ: Այդ փոցղի վրա կանգնել են 2021-ին ընդդիմադիրները ԱԺ ընտրությունների ժամանակ և 2025-ին ՔՊ-ն Գյումրիի ընտրությունների ընթացքում: Տարբեր հարցումների արված ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ մեթոդոլոգիան ընդունելով որպես ՎԵՐՋԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ դուք հարցը ԼՈՒԾՎԱԾ եք ներկայացնում և դրանով ԽԱԲՈՒՄ ձեր թիմակիցներին և ԹՄՐԵՑՆՈՒՄ ձեր պոտենցիալ ընտրողի ՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ցանկությունը:
Երբ ընտրություններին ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ նույն թիմում խաղում են և ԸնտրՎՈՂԸ, և ՀԱՏԿԱՊԵՍ ԸՆՏՐՈՂԸ, ցանկացած խաղացողի «անջատվելը» կարող է ճակատագրական լինել: Եթե դու պատրաստ չես ընդունել սխալներդ, խաղի մեջ անել փոփոխություններ, որոշ խաղացողների փոխարինել, շտկել տակտիկան և ստրատեգիան, այլ առաջնորդվում ես միայն տվյալ պահին ՏԱԲԼՈԻ ՎՐԱ ԳՐՎԱԾ ԹՎԵՐՈՎ, ապա շնորհավորում եմ քեզ, դու հաստատ կստանաս «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը և ոչ ավելին: Եթե դու ՊԱՏՐԱՍՏ ՉԵՍ վազել 90 րոպե, հետո ևս 30 րոպե, հետո խփել, կամ հետ մղել 11 մետրանոց հարվածներ, ապա ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ անելիք չունես: Խաղը ոչ թե ԱՎԱՐՏՎՈՒՄ Է Հունիսի 7-ի երեկոյան 20:00-ին, այլ սկսվում է ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿԸ: Կհասնի այն 11 մետրանոցների թե ոչ, և արդյո՞ք դուք ունեք ՊԵՆԱԼ խփողներ և հետ մղողներ երևալու է հենց այս ընթացքում: Դրանից է կախված՝ հանդիսատեսը կուզի ձեր հաղթանակը հենց ձեր հետ դաշտում նշելու, թե որոշելու է քնի և առավոտյան ուղղակի արթնանա ու ստուգի արձանագրված հաշիվը:
Այսքանը: Ձեզ լավ օր, իսկ ցիլոյին մաղթում եմ Բրիջիտ Մակրոնի շորիկից, սանրվածքից և ամուսնուց»:

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան