Բաքուն բողոքի նոտա է հղել Ադրբեջանում ԵՄ դեսպանին
![]() 151 Այսօր, 12:06 Բաքվում Եվրոմիության դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում դատապարտվել են ապրիլի 30-ի Եվրոխորհրդարանի բանաձևում «Ադրբեջանի դեմ անհիմն և կողմնակալ դրույթները», հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ «Եվրոխորհրդարանի մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրոմիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա»։ Նախարարությունը նշում է, որ «բանաձևում հայ բնակիչների Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ պնդումները անհիմն են, և նման կոչերը համարժեք են Ադրբեջանի ներքին գործերին միջամտության»։ Նաև նշվում է, որ ռազմագերիների արձակման կոչերը «իրավական տեսանկյունից անընդունելի են»։ Հանդիպման ընթացքում եվրոպական կողմին կոչ է արվել ձեռնպահ մնալ նման քայլերից, որոնք վնաս են հասցնում Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կարգավորման գործընթացին։ Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում։ |

«Զելենսկու հետ բարեկամությունը Փաշինյանի համար կդառնա ԵՄ-ի նախընտրական աջակցության վճարը»․ Նիկոլայ Սիլաև
1713:41
«Սա փորձ է՝ ազդելու ընտրությունների վրա»․ Արթուր Խաչիկյան
6813:18
Միլլի Մեջլիսը որոշում է ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրոխորհրդարանի հետ
10512:51
Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը
13212:28
Բաքուն բողոքի նոտա է հղել Ադրբեջանում ԵՄ դեսպանին
14112:06
«Թեհրանը մերժում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ եվրոպական նախաձեռնությունները»․ Իտալիայում Իրանի դեսպան
14711:17
«Ասաց՝ «կրելու ենք», կրվեց ու թռավ Հունաստան»․ Միհրան Հակոբյան
17810:42
«Բարձրաձայնվող անցողիկ թվերը քաղցր ինքնախաբեության դեր են խաղում»․ Ռուբեն Մխիթարյան
10810:18
