«Դիմել եմ ՀԾԿՀ՝ գազի սակագինը նվազեցնելու հարցով»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն 1 խմ-ի համար գործող 143,7 դրամից առնվազն 18 դրամով նվազեցնելու համար:
Այդ նպատակով դիմել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2022թ․ հունվարի 12-ին հայտ էր ներկայացրել ՀԾԿՀ՝ գազի սակագնի բարձրացման հարցով։
Հանձնաժողովի կայացրած որոշման հիման վրա 2022թ․ ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացել է մի շարք սպառող խմբերի համար, այդ թվում՝ բնակիչների՝ դառնալով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար։
Հայտնի է, որ գազի սակագնի վրա ազդում է ներմուծվող գազի գինը, որը կազմում է 175,21 դոլար (ՀԾԿՀ կողմից սահմանված 8389 կկալ/խմ գազի համար)։ Սակագնի հաշվարկման և սահմանման պահին ներկրված գազի գինը կազմել է 84.100 դրամ (1 դոլարը՝ 480 դրամ փոխարժեքով)։
2022թ․ 2-րդ կիսամյակից սկսած՝ դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է, ինչի հետևանքով արդեն 4 տարի է՝ տարեկան միջին փոխարժեքը եղել է 390 դրամ։
Այսպիսով, արդեն չորս տարի է՝ ներմուծվող գազի գինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար էականորեն նվազել է՝ կազմելով միջինը 68.400 դրամ, իսկ այս պահին՝ 66.000 դրամ։ Սա իր անդրադարձն է ունեցել նաև ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա, մասնավորապես՝ ընկերությունը շարունակաբար ստանում է լրացուցիչ շահույթ՝ 2021թ․ համեմատ։
Ակնհայտ է, որ փոխարժեքի առկա վիճակը համարվում է կայուն, և տեսանելի ապագայում բարձրացման հնարավորությունը քիչ հավանական է, ինչը առաջացնում է գազի սակագնի հաշվարկի էական շեղում»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
27803.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
27703.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
31303.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
33503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
99602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38201.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
127401.09.2026, 18:06