Շաբաթ, 11 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մարդիկ, ովքեր անգամ երկու ամսվա քաղաքական հաշվարկ չեն կարողանում անել, փորձում էին խորհուրդ տալ». Բորիս Մուրազի

«Մարդիկ, ովքեր անգամ երկու ամսվա քաղաքական հաշվարկ չեն կարողանում անել, փորձում էին խորհուրդ տալ». Բորիս Մուրազի
120
Այսօր, 09:00

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե հիշում եք, Արման Թաթոյանը շաբաթներ առաջ ասում էր՝ թող նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս գա, որպեսզի ինքը հաղթի Նիկոլ Փաշինյանին։
Թաթոյանը, որը ընդամենը մեկուկես ամիս առաջ Ավետիք Չալաբյանի հետ մեկ ճակատով հանդես գալու համաձայնագիր էր ստորագրել, այսօր փաստի առաջ կանգնեց․ հայտարարվեց, որ իրենց համագործակցությունը դադարեցվում է։
Այսինքն՝ մարդիկ, ովքեր անգամ երկու ամսվա քաղաքական հաշվարկ չեն կարողանում անել, փորձում էին խորհուրդ տալ ընդդիմության առանցքային դերակատարին, թե ինչ անել։
Նույն պատկերն է նաև այսօր՝ «սոցիոլոգիայի» անունից խոսող, «Հայաստան» դաշինքի չանցնելու մասին հայտարարություններ անողների պարագայում։ Վստահ կարելի է ասել՝ նրանց մի մասը սեփական ընտանիքում դժվար թե 25 տոկոս ձայն հավաքի։
Թեթև տարեք»։

Աղբյուրը`   Բորիս Մուրազի