Շաբաթ, 11 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
120
Այսօր, 08:24

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 11-13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24մ/վ արագությաւթյամբ։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 11-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 11-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 27․5°C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 6.9°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթնալ այստեղ: