«Լիբանանում հրադադարը Նեթանյահուի հեղինակությանը լրջագույն հարված կլինի». Վարդան Ոսկանյան
![]() 253 Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ., 22:42 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Հռետորաբանությունը մի կողմ, սակայն այժմ գրեթե ոչ մի հիմնավոր կասկած չկա առ այն, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կայացել է հենց իրանական կողմի առաջարկած 10 կետերը՝ որպես բանակցությունների համար հիմք, ընդունվելուց հետո։ Նույնիսկ ԱՄՆ-ի բանակցային պատվիրակության ղեկավար, այդ երկրի փոխնախագահ Վենսը, չնայած խոսում է Լիբանանի հարցով կողմերի թյուրընկալման մասին, այսուհանդերձ նշում է, որ Իսրայելը պատրաստ է զսպվածություն դրսևորել Լիբանանում, որպեսզի չխաթարվի բանակցային գործընթացը։ Սրան զուգահեռ Իրանն առայժմ հստակ չի հաստատել բանակցություններին իր մասնակցությունը։ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը (ենթադրաբար գլխավորելու է իրանական բանակցային թիմը) «X»-ում գրել է, որ դեռևս չեն ապահովվել պայմանավորվածությունների երկու կետ՝ հրադադարը Լիբանանում և իրանական ակտիվների ազատումը, ուստի մինչև բանակցությունների սկիզբը դրանք պետք է իրականացվեն։ Հաշվի առնելով Իսրայելում Նեթանյահուի հասցեին քննադատության անխնա ալիքը, Լիբանանում հրադադարը նրա հեղինակությանը լրջագույն հարված կլինի»:
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
8520:48
«Միլիարդները մսխեցին, 8 տարում մի հատ մետրոյի կայարան չկարողացան սարքել». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
12820:12
Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են իրականացրել Իջևանում. կա ձերբակալված
12619:48
«Մարտի 1-ի գործը չեն բացահայտում, որովհետև ամեն անգամ դուրս են գալիս իրենց հետքի վրա». Իշխան Սաղաթելյան
17019:18
«Հայ կանա′յք, դուք չամաչեցի՞ք, որ գնացիք դրա ընտրարշավին». ապարանցի կին (տեսանյութ)
14919:12
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աջափնյակում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
11819:06
«Դպրոցը դարձնում ենք ներքաղաքական դարբնոց»․ Թաթուլ Հակոբյան
12718:54
«Նոր սկսել ենք ապրել». ծեր կինը նետվեց Նիկոլ Փաշինյանի գիրկը
16218:18
