«Փաշինյանն իր կառավարման 8 տարիների ընթացքում համաներում չի արել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իր խոսքերով բոլորին սիրող, բոլորին ձեռքերով «սիրտիկներ» ուղարկող Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 1-ի գործով դատապարտված լինելով՝ անհատական համաներումով ազատվեց քրեակատարողական հիմնարկից՝ իր կառավարման 8 տարիների ընթացքում համաներում չի արել։ Այդպես է նա «սիրում» բոլորին։ Ինչպես Սաակաշվիլու իշխանության տարիներին Վրաստանում, այնպես էլ Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, բնակչության մի ստվար մաս հայտնվել է բանտերում։ Հայաստանում ազատազրկման մեջ գտնվողների մի զգալի մասը դատարանի վճռով դատապարտված չէ, այսինքն՝ ֆորմալ առումով անմեղ է։ Մի նմանություն էլ Սաակաշվիլու ժամանակվա Վրաստանի հետ, ինչպես այն ժամանակվա Վրաստանում, այնպես էլ հիմա Հայաստանում, ներքին օղակներում պայքարում են կոռուպցիայի դրսևորում կաշառակերության դեմ, սակայն իսկական կոռուպցիան «վերևներում է», որտեղ օրինական համարվող կաշառքներով՝ անարդյունավետ աշխատող պաշտոնյաներին տրվող միլիարդավոր դրամների պարգևավճարներով 15,5 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետբյուջեն մսխում են։ Եթե լսեք իշխանական քարոզիչներին, Հայաստանը հիմա ժողովրդավարության բաստիոն է, իրականում Հայաստանում կառավարման համապատասխան որակներ, ունակություններ չունեցող մեկ մարդու իշխանություն է՝ ավտորիտարիզմ»։

«Նախագահը ցույց տվեց, որ սրանց ոչ մի ծուղակից չի խուսափում կամ վախենում»․ Արշակ Զաքարյան
1813:00
«Բա ասում ես՝ խաղաղություն ա, 300 հազար թուրք ա գալու»․ բերդավանցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
4212:30
«Ասում էր՝ 3 մլն վարչապետ կա, էսօր ասում ա՝ որոշողը մեկն ա»․ Գագիկ Ծառուկյան
3812:18
«Պատմություն կարդա, Պետրո՛ս, բայց ոչ տիկին Ժաննայիդ դասագրքերով»․ Վահե Սարգսյան
4312:12
«Ադրբեջանցիները ֆունդամենտը դրած՝ բարձունքներին նստած են»․ Գագիկ Ծառուկյան
5012:00
«Զուսպ, հավասարակշռված պատասխանում է բոլոր հարցերին»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5311:42
«Քոչարյանը քաղաքական առումով լրիվ «քյասիբցել» է»․ Անահիտ Ավանեսյան
6911:24
«Սա Երևանի հանդեպ քրեական հանցագործություն է»․ Զարուհի Մուրադյան (տեսանյութ)
6011:12