Շաբաթ, 11 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

10 անշարժ գույք և մոտ 11 մլն դրամ եկամուտ․ Սյունիքի մարզպետի տեղակալի հայտարարագիրը. «Ժողովուրդ»

10 անշարժ գույք և մոտ 11 մլն դրամ եկամուտ․ Սյունիքի մարզպետի տեղակալի հայտարարագիրը. «Ժողովուրդ»
88
Այսօր, 09:30

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Սյունիքի մարզպետի տեղակալի Հայկ Հարությունյանի 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և պարզել, թե ինչ ունեցվածքով է նա զբաղեցրել պաշտոնը և ինչ փոփոխություններ են արձանագրվել նրա ֆինանսական վիճակում՝ ներկա դրությամբ։ Հայկ Հարությունյանը Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնն ստանձնել է 2022 թվականի ապրիլի 1-ից։ Հայտարարագրի համաձայն՝ նա ունի ընդհանուր առմամբ շուրջ 10 միավոր անշարժ գույք, որոնց մեջ ընդգրկված են հողամասեր և բնակարաններ Սյունիքի մարզի Կապան համայնքի տարբեր հասցեներում։ Դրանց մի մասը համատեղ սեփականություն է, իսկ մի մասը՝ բաժնային կամ միանձնյա սեփականություն։ Տվյալ տարվա սկզբում առկա 10 միավոր անշարժ գույք։
• Հողամաս, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ։
• Հողամաս, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ։
• Հողամաս, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ։ Հայտարարագրում առկա է նաև երկու անշարժ գույք, որոնց վերաբերյալ տվյալները պահպանված են և հասանելի չեն։
• Բնակարան, բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող, միանձնյա սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան քաղաք, 29/12/2021, գնում։
• Բնակարան, բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան քաղաք, 27/11/2017, գնում։
• Բնակարան, բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող, բաժնային սեփականություն (1/5), Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան քաղաք, 25/03/2015, նվիրատվություն։
• Բազմամյա տնկի, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ։
• Հողամաս, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ։ Բացի անշարժ գույքից, պաշտոնյան ունի նաև տրանսպորտային միջոց՝ 2008 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2020 թվականին։

Ֆինանսական հատվածում հայտարարագրում նշվում է շուրջ 1.2 մլն դրամ կանխիկ միջոց և տարբեր բանկային հաշիվներում ընդհանուր հաշվով շուրջ 1 մլն դրամից ավելի մնացորդ։ Միաժամանակ առկա են նաև վարկային պարտավորություններ՝ մոտ 3.5 մլն դրամ մնացորդով։

2024 թվականի ընթացքում Սյունիքի մարզպետի աշխատակազմից ստացած աշխատավարձը կազմել է 10 մլն 893 հազար դրամ։

Մանրամասները՝ թերթի համարում։